«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վերստին՝ թեժ աշնան սպասումով

Ներքաղաքական

Հրապարակային քաղաքական դաշտում առկա տրամադրությունները հուշում են, որ երկրի ներսում տիրող հարաբերական անդորրն ամենեւին էլ արձակուրդային տրամադրություններով չէ պայմանավորված: Պատրաստվում է ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ատամները սրած արտաքին թշնամիները: Կարծես թե, էլ ձգելու, մանեւրելու տեղ չի մնացել, եւ կրկին անոնսավորվում է թեժ քաղաքական աշնան մասին: Այո՛, որքան էլ չարչրկված է անընդհատ խոսել «թեժ աշուն»-ներից ու «թեժ գարուն»-ներից, ամեն դեպքում, փորձը ցույց է տալիս, որ իսկապես եղանակն է նաեւ թելադրում հնարավոր զարգացումների արդյունավետությունը: Մյուս կողմից էլ` արտաքին մարտահրավերներն են որոշում պահի հրամայականը: Համենայնդեպս, «Տավուշը հանուն հայրենիքից» «Սրբազան պայքար» դարձած շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արդեն ժամկետներ է նշում՝ սեպտեմբերին ոչ թե հանրահավաք, այլ «մեր ընդհանուր վերականգնումի, վերահավաքի առաջին հանդիպումն է տեղի ունենալու»։ Նա մասնավորապես նշել է, որ դահլիճային մեծ հանդիպում է լինելու. «Տեսնենք, թե որտեղ կկազմակերպենք, քանի որ մարզահամերգային համալիրը մերժել է՝ պատճառաբանելով, որ միջոցառումներ ունեն եւ այլն»: Իսկ դիտարկմանը, որ ժողովուրդը փողոցային ակտիվ պայքարի է սպասում, ասել է. «Երբ դրա ժամանակը գա, կասենք»: Ըստ էության, այս վերջին ամիսները եւս մեկ անգամ փաստեցին, որ փողոցային պայքարը չի կարող լինել՝ առանց ապավինելու Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ-ի ռեսուրսներին: Հետեւապես, պայքարի կայծը հերթական անգամ կարող է բռնկվել ՀՀԿ-ի որոշ հատվածի, Բագրատ սրբազանի եւ ՀՅԴ-ի փոխադարձ պայմանավորվածությամբ: Իհարկե, շատերն իրար հարց կտան՝ իսկ ժողովուրդը կրկին դուրս կգա՞: Դրա լավագույն պատասխանը կարելի է գտնել պարտադիր բոլոր հանրահավաքներին ներկա գերազանցիկներից. «Ուրիշ ճար ունե՞նք, որ դուրս չգանք, ի՞նչ անենք»: Թերեւս, մնում է հստակ օրակարգ առաջ բերել, հարթակում առաջնահերթություն տալ ասելիք ու անելիք ունեցողներին, այլ ոչ թե տիկտոկյան ու ինստագրամյան հերոսներին, ելույթները չվերածել «Поле чудес» ու «Жди меня» հաղորդումների: Եվ վերջապես՝ իրոք կարողանալ փաստել, որ պահը օրհասական է, եւ պայքարը չի կարող լինել ընդմիջումներով, շաբաթ-կիրակի հանգստանալով: Սրանք թերեւս այն ամենաառանցքային կետերն են, որոնք պետք է դաս լինեն նախորդ պայքարների անհաջող փորձերից: Ի՞նչ կտա այս անգամ պայքարը, նոր խորհրդարանական ընտրություննե՞ր… Սա թերեւս ամենավերջին հարցն է, որը կարող է հուզել երկրով մտահոգներին: Մինչ այդ, նախ պետք է կանխել պարտադրվող արյունոտ «Խաղաղության պայմանագիրը» եւ դիմակայել «Զանգեզուրյան միջանցքն» էլ հանձնելու գործընթացին:

Ի ԳՈՐԾ

Ի դեպ, մինչ ոմանք իրենց լրիվ հանգստի են տվել, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ իսկապես առկա մարտահրավերներին պետք է պատրաստվել եւ ձեռքերը ծալած չնստել: Այսպիսով՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մասիսի շրջանային կազմակերպության ՀՀԿ նոր վերանորոգված գրասենյակ, հանդիպել տարածքային կազմակերպության ակտիվի հետ, քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող առաջիկա անելիքները, խոսել երկրի առջեւ ծառացած ներքաղաքական եւ արտաքին քաղաքական առկա հիմնահարցերի մասին: Իր օրինակով Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի քաղաքական ուժերը վերանայեն իրենց ռեսուրսները, ընդգծեն առաջնահերթությունները, որպեսզի չստացվի այնպես, որ ամենաթեժ պահին պարզվի, որ ոմանք պատրաստ չեն, խոհրդակցական մարմինների կարիք ունեն, խորհրդակցական մարմիններն էլ ձեւավորվի ու անհետանա: Նշենք նաեւ, որ բավական մեծ պատվիրակությամբ՝ ՀՀԿ-ն Չինաստան է գործուղել կուսակցության երիտթեւին: Սա, իհարկե, հստակ արտաքին քաղաքական մեսիջ էր, թե իր հայացքը որ ուղղությամբ է ուղղում Հանրապետականը:

Իսկ այս ամենի ֆոնին անհանգիստ հանգստի մեջ են ՔՊ-ականները. Նիկոլ Փաշինյանն արդեն միջնորդավորված նախապատրաստում է որոշ պաշտոնյաների, որ պատրաստ լինեն աշնանը ոչ թե թեժացման, այլ «պռոպկի պես» հարմարավետ պաշտոններից թռնելուն: Եվ առհասարակ, թռնելու մասին մտորումները միշտ են մի շարք ՔՊ-ականների օրակարգում: Օրինակ, ո՞վ կարող է երաշխավորել, որ Մոլդովայի խորհրդարանի շենքում տեղի ունեցածը, մի օր էլ չի չոքելու իրենց դռանը: Հիշեցնենք, որ Մոլդովայի տեղեկատվության եւ անվտանգության ծառայության ու Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ հատուկ գործերի դեմ պայքարի դատախազության աշխատակիցները հուլիսի 31-ին ժամանել էին իրենց խորհրդարանի շենքը խուզարկելու։ Ըստ ԶԼՄ աղբյուրների՝ խուզարկումն առնչվում է պետական ​​դավաճանության գործին։ Թե հատկապես ում է դա վերաբերում, դեռ չի բացահայտվել։

Ի ԶԵՆ

Ինչեւէ, վերադառնանք ՔՊ-ի ոչ թե թռնողներին, այլ` մարտնչողներին. Նիկոլին հավատարիմ թեւն այս օրերին եւս պատրաստվում է, քննարկում տարբեր հնարավոր եւ ցնորամիտ սցենարներ՝ միայն թե հնարավոր լինի ձգել մինչեւ 2026 թվականը, երբ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Սակայն ՔՊ-ի մնալ-չմնալը չէ, որ հիմա ամենամտահոգիչն է, այլ թե ինչ է գուժում ոչ վաղ անցյալի կրկնությունը: «Դոպինգ սփեյս» ընկերությունը շարունակում է պնդել՝ Սնուփ Դոգի երեւանյան համերգը կայանալու է, եւ մոտ օրերս հայտարարելու են համերգի օրը: Հիշեցնենք, որ հայտնի թմրամոլ Սնուփ Դոգի համերգը Երեւանում նախատեսված էր 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով այն հետաձգվել էր: Կառավարությունը համերգի համար հատկացրել էր 2 մլրդ 318 մլն դրամ, ինչն ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար: Ու էլի մոտենում է սեպտեմբերը, եւ էլի անոնսավորվում է Սնուփ Դոգի համերգը: Ասել, թե չար կատակ է, կնշանակի, ոչինչ չասել: Կարծել, թե հիմա՞ ինչ սեւ են բերելու մեր գլխին, մի տեսակ վաղաժամ է: Բայց փաստն այն է, որ կազմակերպելով ձեր հանգիստը՝ երկրում, թե ՀՀ սահմաններից դուրս, պետք է լինել զգոն եւ աչալուրջ՝ պատրաստ ամեն պահի լինել այնտեղ, որտեղ մեր մի բուռ հայրենիքը պահելու համար պետք է: Ահա, թե ինչու է նաեւ ընդդիմությունը մի կողմ դրել փոխադարձ կսմիթները, մեղադրանքները ու լուռ պատրաստվում, թե՝ երբ «տան զանգը, ահազանգը, որ մեր հոգու պարտքը տանք»: Ասվածը պաթոսի հետ չխառնել, ոչ էլ սեպտեմբերյան պայքարի համար նոր երգերի ու սաունթրեքների մասին պետք է մտածել. բոլոր երգերը երգված են, բոլոր փողոցներով քայլերթերը եղել են, եկել է նոր ուժերով, նոր եռանդով ու հայրենիքի համար առանց հոգնելու պայքարելու հերթական ռաունդը: Այնպես որ, բարի հանգիստ ենք մաղթում մեր ընթերցողներին՝ համբերություն եւ ոգու ամրություն: Մենք կվերադառնանք նոր լիցքերով, կարեւոր ասելիքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան