Վայելեցին Հայրենիքի և Հայ Առաքելական եկեղեցու մշտարթուն զինվոր և հավատքի պահապան արտիստների լավագույն կատարումները

Հասարակություն

Հուլիսի 31-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի  «Ծիծեռնակ» ճամբարում մեկնարկեց հերթական ամենամյա ամառային ճամբարային տարին։ Ճամբարը  հիմնադրվել է Գուգարաց թեմի երջանկահիշատակ առաջնորդ ՝Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի  նախաձեռնությամբ և ջանքերով։ Այն այս տարի բարեկարգվել և նորոգվել էր Գուգարաց թեմի և անձամբ նրա առաջնորդ՝Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ջանքերի շնորհիվ՝  հայ բարեպաշտ  մարդկանց աջակցությամբ։ Ճամբարի բացումը իր ներկայությամբ պատվեց և ճամբարականներին ու ներկաներին օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի Գերաշնորհ հոգևոր առաջնորդը։ Ճամբարականները ճաշակեցին հանուն Հայկական պետության և պետականության, նրա ապագա հաղթանակների ու վերափոխման համար, Գուգարաց  թեմի և  ՀՀԿ  հոգևոր-մշակութային,  գիտակրթական հանձնաժողովը կողմից կազմակերպված և մատուցված Սուրբ մատաղը։ Ապա ավանդական ճամբարային տողանին ճամբարական յոթը ջոկատները ճամբարի տնօրեն Սևակ Սարգսյանին զեկուցեցին իրենց մասնակցության մասին։  
       
Ամառային ճամբարի ընթացքում ճամբարականները ձեռք են բերում հայրենաճանաչություն, ծանոթանում հայկական հոգևոր-մշակութային արժեքներին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոներին և սրբազան ավանդություններին, որը կարևոր է մեր ժողովրդի հայրենապաշտ և ազգասեր նորահաս սերնդին քրիստոնեական արժեքներով և հավատով կրթության ու դաստիարակության համար։ Այդ նպատակով ՀՀԿ  հոգևոր-մշակութային, գիտակրթական հանձնաժողովը Գուգարաց թեմի հետ կազմակերպել էր նաև  «Սա՛ Հայաստան է և վերջ»  խորագրով համերգը։  
       
Համերգային երեկոյին բացման խոսքով հանդես եկավ ՀՀԿ  հոգևոր-մշակութային, գիտակրթական հանձնաժողովի նախագահ՝ Վոլոդյա Գասպարյանը, որն իր խոսքում հատկապես կարևորեց ճամբարի դերը նորահաս սերնդի հայրենասիրական կրթության և դաստիարակության մեջ։
       
Երեկոյին բանախոսությամբ հանդես եկավ և երեկոն վարեց մշակութային գործիչ, ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։
Իրենց մասնակցությունն էին բերել և հեղինակային երգերի կատարումներով համերգային երեկոյին հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ՝Շուշան Պետրոսյանը, Դավիթ Ամալյանը, նրա որդին՝ Արման Ամալյանը, Արմեն Ներսիսյանը և Գոռ Մեծոյանը, նաև Վանաձոր քաղաքի «Տաթև» մշակութային կենտրոնի պարախումբը։
       
Երեկոյին ներկա էր ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
     
Բազմաթիվ հյուրեր և մշակութային գործիչներ, ճամբարականների ծնողներ ,այդ օրը վայելեցին Հայոց Հայրենիքի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մշտարթուն զինվոր և հավատքի պահապան արտիստների լավագույն կատարումները։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին