Դպրոցներում քաոսային իրավիճակ է․ աշակերտները չեն կարողանում ընդունվել դպրոց․ ի՞նչ է պարզաբանում ԿԳՄՍՆ-ն

Հասարակություն

Ամառային արձակուրդները շուտով կավարտվեն, ինչը նշանակում է, որ սկսվում է նոր ուսումնական տարին։

 

Նոր ուսումնական տարին չսկսած՝ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեր են ստացվում քաղաքացիներից, որ դպրոց ընդունվելը դարձել է նոր փորձություն։

 

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին ասաց, որ իր երեխային չի կարողանում ընդունել իրենց թաղամասում գտնվող ավագ դպրոց, քանի որ այլ թաղամասերից էլ շատ բնակիչներ իրենց երեխաներին այս դպրոց են բերել ընդունելության համար։

«Մենք մեր երեխային ցանկանում ենք ընդունել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոց»։ Մենք մեր վկայականը վերցրել ենք 179 դպրոցից հուլիսի 3-ին, սակայն 184 դպրոց դիմել ենք 5 օր անց։ Սակայն մինչ վկայականը վերցնելը՝ մյուս ծնողները գնացել են այդ դպրոց, երեխայի տվյալներն են այնտեղ թողել, որ երբ վկայականը վերցնեն, տանենք ու միանգամից արդեն երեխան համարվի դպրոցում գրանցված աշակերտ ու սեպտեմբերից գնա դպրոց»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին։

 

Ահազանգած քաղաքացին նաև հավելեց, որ վկայականը 184 ավագ դպրոց ներկայացնելուց ասել են, որ դպրոցում բոլոր թափուր տեղերը լրացել են և երեխային դպրոց ընդունել չեն կարող։

 

«Մենք տնտեսագիտական բաժին էինք ցանկանում ընդունվել, բայց, երբ վկայականն արդեն մեզ մոտ էր և մոտեցել ենք դպրոց գրանցվելու համար, մեզ ասել են, որ դպրոցում թափուր տեղերը լրացել են և ընդունելություն չունեն, վերջացել է ամեն բան արդեն։ Այս ամենը այն դեպքում, երբ մեր հարևանն իր երեխային նույն օրը բերել է այդ նույն դպրոց ընդունելության, ուղղակի այլ բաժին՝ պատմաիրավագիտական, իր երեխային ընդունել են՝ հիմք համարելով լավ գնահատականները»,-ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացին։

 

Վերջինս մեզ հետ զրույցում նաև նշեց, որ տնօրեն Տաթևիկ Մելքոնյանը իրենց ասել է, որ շենքանին պայմաններ չկան և այդ պատճառով էլ չեն կարող դասասենյակներ ավելացնել, քանի որ հիմա էլ դպրոցականները դասասենյակներում նստելու են գրատախտակից 10 սմ հեռավորության վրա և դասասենյակում 1 աշակերտի համար էլ չեն կարող դասասեղան ավելացնել։ Դպրոցից նաև ասել են, որ եթե նախընտրելի դպրոցը դա է, ապա կարող են այլ դպրոց դիմել և հետո դպրոցում տեղ ազատվելու դեպքում էլ կարող են երեխային հետ բերել նախընտրելի դպրոց։

 

Քաղաքացու խոսքով՝ չեն պատրաստվում հետևել հորդորին, քանի որ խուսափում են ավելորդ քաշքշուկներից, որովհետև դպրոցը գտնվում է հենց թաղամասում և այլ դպրոցները բավականին հեռու են տանից։

 

ArmLur.am-ը այս հարցով կապ հաստատեց ԿԳՄՍՆ-ի հետ։

 

ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ հնարավոր է լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը սպառվել են և այդ իսկ պատճառով էլ դպրոցից ասել են, որ չեն կարող ընդունել երեխային, քանի որ դա մրցակցություն է՝ առաջին դասարանցիների սկզբունքով։

 

ԿԳՄՍՆ-ից նաև ասացին, որ դպրոցի սխալմունքն է նախապես երեխայի տվյալները վերցնելը, երբ վկայականը դեռ չկա։

 

«Եթե 10 երեխա կա ու 2 տեղ, ինչո՞ւ են այդ երեխայի տվյալները վերցնում։ Հնարավոր է, որ այդ երեխան տեսականորեն անբավարար գնահատական ուներ և չէր կարողանում վկայական ստանալ և բերել։ Այս փաստն ուսումնասիրություն է ենթադրում։ Այստեղ ժամկետի խնդիր չկա, կա լիցենզիայով սահմանված տեղերը լրացնելու խնդիր»,-ArmLur.am-ին ասացին ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍՆ-ից նաև հայտնեցին, որ «Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոցում» կա 500-600 տեղ, որից 572-ը փաստացի լրացված է, ըստ ԿԳՄՍՆ-ի կայքի, սակայն հնարավոր է, որ բոլոր տվյալները լրացված չեն, որը պետք է պարզել հենց դպրոցից։

 

Փորձեցինք այս հարցի շուրջ կապ հաստատել Երևանի «Սերո Խանզադյանի անվան համար 184 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ՝ պարզելու՝ կա՞ն արդյոք 10-րդ դասարանում թափուր տեղեր, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին