«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ղարաբաղ» երգը՝ մշակութային ապտակ․ «Արցախի զարկերակը» հաղթել է Բաթումիի մրցույթ-փառատոնում

Մշակութային

Hy.armradio.am-ը գրում է.

 

Արցախից տեղահանվելուց հետո երգչուհի Լուսինե Մարտիրոսյանն իր շուրջն է հավաքում արցախցի տաղանդավոր երաժիշտների, Երևանում ստեղծում «Արցախի զարկերակ» վոկալ-գործիքային ստուդիան։ Նպատակը մեկն էր՝ պահպանել արցախյան երգերն ու հնարավորինս դրանք հանրայնացնել։ Վերջերս խումբը մասնակցել է Բաթումիում անցկացվող միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնին, ուր ներկայացրել է «Ղարաբաղ» երգը, որով էլ մշակութային ապտակ է հասցրել իրենց ելույթն ամեն կերպ խանգարողներին։

 

Երգչուհի Լուսինե Մարտիրոսյանը Ստեփանակերտի մշակույթի պալատի գեղարվեստական ղեկավարն էր ու դասավանդում էր ժողովրդական վոկալ։ Դեռ Արցախում ստեղծել էր «Արցախի երաժիշտների միություն» հասարական կազմակերպությունն ու մեծ ծրագրեր ուներ Արցախի մշակույթն աշխարհին հասանելի դարձնելու համար։ Սակայն այդ ամենը մնաց Արցախում։

 

 

Արդեն բռնի տեղահանվելուց հետո երգչուհին իր շուրջը հավաքեց տաղանդավոր երաժիշտների ու անհատ կատարողների և Երևանում ստեղծեց վոկալ-գործիքային ստուդիա, որպեսզի պահպանեն արցախյան երգերը, հնարավորինս դրանք հանրայնացնելով։

 

Անցած տարվա դեկտեմբերին ստեղծված «Արցախի զարկերակ» վոկալ-գործիքային ստուդիան հասցրեց մի քանի համերգներ ունենալ ՀՀ մարզերում։

 

«Խումբը ձևավորումից մինչ այսօր բախվում է բավականին մեծ դժվարությունների։ Չենք կարողացել գործիքները դուրս բերել Արցախից, հիմա տարբեր տեղերից վարձակալում ենք ու բավականին մեծ դժվարությամբ փորձեր անում»,-ասում է Լուսինեն։

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան