«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ծեծկռտուք, կրակոցներ Երեւանի կենտրոնում՝ «Ռամալա» հյուրանոցի մոտ

Պատահար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 8-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ 

Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուզանդի փողոցի 15 հասցեում գործող «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և վիճաբանության մասնակիցները եղել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով։

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի լխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։

 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

 

Ոստիկանների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծեծկռտուքը առաջացել է Երևանի բնակիչներ 42-ամյա Կարոլինա Խ․-ի, 27-ամյա Մեխակ Ս․-ի, 20-ամյա Ռաֆայել Մ․-ի, 28-ամյա Ստեփան Մ․-ի, 25-ամյա Սուրեն Մ․-ի, 46-ամյա Արման Խ․-ի, 29-ամյա Անդրանիկ Ս․-ի, 28-ամյա Էրիկ Հ․-ի, 30-ամյա Արարատ Ա․-ի, 28-ամյա Գուրգեն Ա․-ի, 26-ամյա Սերյոժա Պ․-ի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից 2 հոգին իրենց մոտ եղած, դեռևս չպարզված ատրճանակներից կրակոցներ են արձակել։

 

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Առաքելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

 

Դեպքի փաստով քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Դեպքի վայրում աշխատել են նաև փորձաքրեագետները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանության, ծեծկռտուքի վայր են ժամանել նշված անձինք 3 «BMW», «Porche», «Toyota» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ միջադեպի ընթացքում կռվի մասնակիցներից մի քանիսը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել «BMW»-ներից մեկի ուղևորներին։ Այդ ժամանակ էլ նշված «BMW»-ի ուղևորներից մեկը իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել, որից հետո ծեծկռտուքը էլ ավելի է թեժացել։ Այնուհետեւ «Porche» ավտոմեքենայի ուղևորը իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոց է արձակել ու այդ ժամանակ էլ «BMW» ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները փորձել են դիմել փախուստի, սակայն ծեծկռտուքի մյուս մասնակցիները փողոցում տեղադրված երկաթյա աղբարկղերով հարվածներ են հասցրել և վնասել նշված ավտոմեքենան։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ նշված անձանց և ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են արդյոք ծեծկռտուք, կրակոցների հետևանքով տուժած քաղաքացիներ կան, թե ոչ։ 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան