«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Արթուր եւ Արցախ». Գրիգորիչը կդառնար 66 տարեկան

Մշակութային

Կոմպոզիտոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի տարեդարձը Երգի պետական թատրոնում նշանավորվել է առանձնահատուկ ջերմությամբ։ Նրա իսկ հիմնադրած թատրոնի բեմին «Արցախի ձայներ» նախագիծը՝ տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի գլխավորությամբ, համերգ-երկխոսություն է ունեցել՝ «Արթուր և Արցախ» խորագրով։

Այն ինքնատիպ մի ձոն էր սիրելի հայրենակցի ու մեծն կոմպոզիտորի հիշատակին։ Արցախի ձայնների երգիչները, որ 19 տարի առաջ իրենց ստեղծագործական մեկնարկն ազդարարել են նույն հասցեում, հիշելու և պատմելու շատ բան ունեին։ Անկեղծ ու մտերմիկ զրույցներով ընդմիջվող համերգին հնչել են Արթուր Գրիգորյանի սիրված ու հանրահայտ ստեղծագործությունները, որոնք միշտ հատուկ տրամադրություն ու հպարտություն են պարգևել հանդիսատեսին, այսօր նաև ցավ են պատճառում՝ չդադարելով, սակայն ներշնչել հույս ու լույս։

Կոմպոզիտորը իր ծննդավայրին նվիրված երգերում անվերապահ սիրո բանաձևումն ուներ, երբեմն էլ նաև մարգարեանում էր գալիք օրերի մասով։ Արցախի ձայների երեք սերունդը, Երգի պետական թատրոնի երգիչները, ինչպես նաև կոմպոզիտորի թոռը՝ Կայան, այդ օրն ասես խոստում ունեին՝ իրենց կատարումներով պահել այն հարուստ ժառանգությունը, որն Արթուր Գրիգորյանն է կտակել։ Նրա կյանքի խրատներն ու բեմական դասերը լավագույնս են սերտել, ինչի վառ դրսևորումն օրվա փայլուն համերգային ծրագիրն էր, որի կայացմանը մեծապես նպաստել են Արցախի ձայներից Արամ Մուսայելյանը` համերգի բեմադրող ռեժիսոր, հաղորդավար Թամարա Պետրոսյանը, ոճային ձևավորող Օքսաննա Բաբուրյանը, և, իհարկե, դուստրը` Մանե Գրիգորյանը` թատրոնի լավագույն ավանդույթների պահպանողն ու շարունակողը։

Կոմպոզիտորի տարեդարձին նվիրված համերգին ներկա էին նրա ընտանիքը, ընկերներն ու մտերիմները՝ Արցախից ու Հայաստանից։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան