«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կայացավ «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը (Ֆոտոշարք)

Մշակութային

Օգոստոսի 10-ին եւ 11-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որի մասնակիցները հանրությանը ցուցադրեցին ավանդական տարազներ, ինչպես նաև տարազային, հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող ժամանակակից հագուստ:

Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն»-ի նախաձեռնությամբ: «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակն է մասսայականացնել և հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող  զբոսաշրջիկներին ծանոթացնել հազարամյակների պատմություն ունեցող հայկական արժեքներին։ «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

Տեղակայված տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, ներկայացվեցին Սարդարապատի թանգարանի, Ժող․ արվեստի թանգարանի, Թումանյանի թանգարանի, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, Մեգերյան կարպետ-թանգարանի ցուցանմուշները, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությունը, ինչպես նաև արհեստագործ վարպետների աշխատանքները:

«ՏԱՐԱԶֆեստ»-ի համերգային ծրագրին մասնակցեցին ազգագրական երգի-պարի համույթներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, սիրված երգիչ-երգչուհիներ, ֆոլկ բենդ և երիտասարդ հայուհիներ:

Երկօրյա փառատոնի շրջանակում անցկացվեց հագուստների ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվեցին «Տերյան մշակութային կենտրոն»-ի և դիզայներներ Անահիտ Բավեյանի, Գայանե Մանուկյանի, Գևորգ Շադոյանի, Շուշան Հարությունյանի, Սոֆյա Մովսիսյանի հավաքածուները:

Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաեւ «Եվրոպա Նոտրա» մրցանակաբաշխության 2024 թվականի մրցանակի հանձնումը «Տերյան մշակութային կենտրոն»-ին իր՝ «Ստեղծագործ Դրախտ-Զորեղացնելով Արցախի փախստականներին» ծրագրի համար։ Մրցանակը հանձնելու համար Իտալիայից հատուկ ժամանել էր «Եվրոպա Նոստրա» խորհրդի անդամ, մրցանակաբաշխության ծրագրերի գնահատող Գայանե Կազնատին։ Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի փոխդեսպանը, մշակութային ժառանգության պահպանման ներկայացուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդականը, և մի շարք միջազգային կազմակերպության ներկայացուցչություններ։

Նշենք, որ հոկտեմբերի 6-8ը, Տերյան մշակութային կենտրոնի հիմնադիր Լիլիթ Մելիքյանը և «Ստեղծագործ Դրախտ» ծրագրի նախագծի ղեկավար Անուշիկ Ղուզանյանը կլինեն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում՝  ներկայացնելու ծրագիրն ու մրցանակը բերելու Հայաստան։           

Հիշեցնենք, որ հանրային ձայնի քվեարկությունը շարունակվելու է մինչև սույն թվականի սեպտեմբերի 22-ը։ Դուք կարող եք քվեարկել «Տերյան մշակութային կենտրոն»-ի օգտին հետևյալ հղմամբ՝ https://vote.europanostra.org/ ՝ նպաստելով Գրան Պրիի մրցանակի հաղթանակին, որը կխրախուսի և կնպաստի ծրագրի շարունակականությանը։           

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան