Դավիթ Երեմյանը ՔՊ-ի հետ քաղաքական առևտրի մե՞ջ է. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականին ՀՀ Կառավարության աջակցությամբ և հովանավորությամբ Եվրասիական զարգացման բանկը «Երեմյան ֆարմ» ընկերությանը 25 մլն դոլարի վարկ էր տրամադրել՝ Հայաստանում անասնաբուծության զարգացման համար:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը՝ հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված կառավարության կողմից հենց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նկատմամբ այդ արտոնյալ վերաբերմունքը, և ինչու է գործադիրը երաշխավորել հենց Երեմյաններին: Ի պատասխան` Երեմյանները գրել են. «Հայաստանի Հանրապետությունում ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը, ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը նպաստելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 03.03.2022թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 276-L որոշումը»:

Նաև հավելել են, որ իրենց ընկերությունը, արդեն իսկ ունենալով անասնաբուծության ոլորտի ստացված փորձ, և հնարավորություն ունենալով դառնալ վերոհիշյալ ծրագրի շահառու, դիմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն: Ինչ վերաբերում է ֆինանսավորող բանկի ընտրությանը, ապա ընկերությունը զուգահեռ բանակցություններ է վարել տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ: Երկարատև ուսումնասիրություններից հետո ծրագրին իր աջակցության պատրաստակամության մասին է հայտնել Եվրասիական զարգացման բանկը։

Մեր մյուս հարցին, թե արդյոք երաշխավորությունը կապված է 2023 թվականին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ՔՊ-ի կազմակերպած դրամահավաքին ակտիվ մասնակցության հետ՝ ՔՊ-ին ֆինանսավորելու փաստով, Երեմյան փրոջեքթի կողմից հստակ պատասխան չեն տվել: Պարզապես նշել են՝ դրամահավաքի վերաբերյալ ժամանակին ԶԼՄ-ների կողմից բարձրացված հարցերին ընկերության կողմից տրվել է հստակ և սպառիչ պատասխան:

Հարցին, թե ինչով է պայմանավորված պետական միջոցառումներին սննդի մատակարարման և հյուրասիրության հարցում բացառապես «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ընտրությունը, գրել էին. «համաձայն գնումների մասին օրենսդրության՝ ոլորտը որպես կանոն կարգավորվում է երկու մեխանիզմով: Առաջինը մրցութային կարգն է, որոնց Ընկերությունը բազմիցս մասնակցել և մասնակցում է․ իսկ երկրորդ դեպքում Ընկերությունը ընդամենը որևէ կառույցից (պետական կամ մասնավոր) ստանում է սննդի ծառայություն մատուցելու առաջարկ՝ համապատասխան պայմաններով և կայացնում որոշում՝ մատուցե՞լ այդ ծառայությունը ներկայացված պայմաններով, թե՞ ոչ: Վստահ ենք, որ գնումների այս երկու մեխանիզմներով աշխատում են ՀՀ բազմաթիվ այլ տնտեսվարողներ՝ և ոչ միայն սննդի ծառայության ոլորտում»:

Վերջին հարցին, թե արդյոք ընկերության և ՀՀ իշխանության միջև կա միմյանց աջակցելու պայմանավորվածություն, հավելել են, որ մեր նախորդ հարցերի պատասխաններն արդեն իսկ ներառում են այս կետով բարձրացված հարցի պատասխանը:

Այսպիսով, բացի օրենքների մեջբերումից որևէ այլ հիմնավորում չստացանք Նիկոլ Փաշինյանի օրոք արտոնյալ կարգավիճակ ստացած «Երեմյան փրոջեքթսի» կողմից, ավելին՝ առավել ամրապնդվեց տեսակետը, որ Դավիթ Երեմյանն իր բիզնեսները զարգացնելու համար քաղաքական առևտրի մեջ է մտել Փաշինյանի իշխանության հետ. վճարում է իշխող կուսակցության ծախսերի համար, փոխարենը ստանում է պետական արտոնություններ: Իսկ, օրինակ, կաթնամթերքի, անասնապահության ոլորտում առավել «հնաբնակները» չեն կարողանում պետության կողմից նման հոգածության արժանանալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում