«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դատախազն ամեն ինչ անում է, որ գեներալին չազատեն. այս անգամ «վատացել» է դատարանում

Իրավական

Հրապարակը գրում է.

 

Գեներալ-մայոր, ԶՈՒ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանը, ով 2022 թվականի դեկտեմբերից կալանավորված է, անցած ամիս հայտարարությամբ հանդես եկավ, որ տևական ժամանակ է շինծու քրեական գործի շրջանակներում գտնվում է անազատության մեջ:

 

«Դատական քննության մեկ տարվա ընթացքում ես գրեթե հանդես չեմ եկել հրապարակային հայտարարություններով՝ հուսալով, որ ամեն դեպքում ընաթացող դատաքննությունը լույս կսփռի իրականության վրա։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում դատական նիստերի դահլիճում, ի ցույց է դնում, որ դատավարության շղարշի տակ ընթացող գործընթացի նպատակը մեկն է՝ ամեն գնով ինձ պահել անազատության մեջ եւ վերջում հաստատել ինձ ներկայացված անհիմն մեղադրանքը, որն արդեն իսկ ամբողջությամբ փլուզվել է դատարանում։ Ասվածի ապացույցն է այն, որ երկու անգամ առաջին ատյանի դատարանի երկու տարբեր դատարաններ փոփոխեցին իմ նկատմամբ կիրառված կալանավորումը եւ կիրառեցին այլընտրանքային խափանման միջոցներ, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը օրենքի կոպտագույն խախտումով կրկին ինձ կալանավորեց։

 

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասությանն ինձ անազատության մեջ պահելը պայմանավորում է նրանով, որ մեղադրանքի կողմի վկաները դեռեւս չեն հարցաքննվել,սակայ հուլիսի 24-ի դատական նիստին,երբ ներկայացել էին վերջին երեք վկաները, հանրային մեղադրողը, պատճառաբանելով, թե պետք է մասնակցի ինչ-որ քննարկման, միջնորդեց հետաձգել դատական նիստը, իսկ դատարանը, առանց հաշվի առնելու, որ վկաները ներկայացել են դատարան, իսկ ինձ շարունակական կալանքի տակ պահելը պայմանավորված է միայն նրանց հարցաքննությամբ, ընդառաջ գնաց հանրային մեղադրողին եւ հետաձգեց դատական նիստը։ Այս ամենը այլ բան չի թողնում մտածելու, որ նման ապօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար», - նշել էր նա: 

 

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը մեղադրվում է նրանում, որ «որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ զինված ուժերը զրկվել են ՀՀ–ի վրա անակնկալ հարձակմանը դիմակայելու հնարավորությունից»։ 

 

Ըստ դատախազության` «2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»։ 

Օգոստոսի 16֊ին տեղեկացանք, որ գեներալի դատական գործով բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են եւ դատարանը կարող է փոխել կալանքը, որովհետեւ այլեւ ամբաստանյալը չի կարող «ներազդել վկաների վրա»: Սակայն խափանման միջոցի քննությունը չի կայանում, քանի որ դատական նիստն արդեն երկրորդ անգամ է հետաձգվում է` դատախազ Գրիգոր Մղդեսյանի պատճառով: Առաջին դատական նիստի ընթացքում Մղդեսյանը հայտարարել է, որ շտապ հանդիպում ունի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ուստի պետք է գնա, իսկ հաջորդ դատական նիստի ժամանակ` այսօր, դատախազ Մղդեսյանի առողջական վիճակը դատական նիստի ընթացքում իբրև կտրուկ վատթարացել է, դատարան է ժամանել Շտապօգնության ծառայությունը եւ դա պատճառ է դարձել, որ կրկին նիստը չկայանա: Դատաքննության մասնակիցների կարծիքով` սա ընդամենը էժանագին ներկայացում է եղել, որի նպատակն է ամեն գնով գեներալին անազատության մեջ պահելը, թեկուզ` էլի մի քանի օր:

Օգոստոսի 16֊ին տեղեկացանք, որ գեներալի դատական գործով բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են եւ դատարանը կարող է փոխել կալանքը, որովհետեւ այլեւ ամբաստանյալը չի կարող «ներազդել վկաների վրա»: Սակայն խափանման միջոցի քննությունը չի կայանում, քանի որ դատական նիստն արդեն երկրորդ անգամ է հետաձգվում է` դատախազ Գրիգոր Մղդեսյանի պատճառով: Առաջին դատական նիստի ընթացքում Մղդեսյանը հայտարարել է, որ շտապ հանդիպում ունի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ուստի պետք է գնա, իսկ հաջորդ դատական նիստի ժամանակ` այսօր, դատախազ Մղդեսյանի առողջական վիճակը դատական նիստի ընթացքում իբրև կտրուկ վատթարացել է, դատարան է ժամանել Շտապօգնության ծառայությունը եւ դա պատճառ է դարձել, որ կրկին նիստը չկայանա: Դատաքննության մասնակիցների կարծիքով` սա ընդամենը էժանագին ներկայացում է եղել, որի նպատակն է ամեն գնով գեներալին անազատության մեջ պահելը, թեկուզ` էլի մի քանի օր:

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան