Ես անընդհատ երկնքին եմ նայում. ինչ է իրականում կատարվում Կուրսկում

Տեսանյութեր

Դեռեւս օգոստոսի 6-ին հայտնի դարձավ, որ ուկրաինական ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզ են ներթափանցել: Ըստ ուկրաինական կողմի, իրենց վերահսկողության տակ է անցել 82 բնակավայր եւ 1150 քառ. կմ տարածք, գերի է վերցվել 100-ից ավելի ռուսաստանցի զինծառայող, որոնց թվում են նաեւ «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները։ Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Կուրսկի մարզի տարբեր բնակավայրերից: Իսկ թե իրականում է ինչ է կատարվել Կուրսկում եւ ինչպիսին է իրավիճակը հիմա, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել այնտեղ գտնվող մեր հայրենակցուհուց՝ ԿԱՐԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

- Կարինա, որտե՞ղ եք այս պահին գտնվում: Ի՞նչ իրավիճակում եք հիմա:

- Այս պահի դրությամբ գտնվում եմ Կուրսկի շրջանի հենց Կուրսկ քաղաքում՝ ծնողներիս մոտ։ Ես երեք տարի ապրել եւ աշխատել եմ Մոսկվայում։ Վերջերս Հայաստանում էի եւ որոշեցի գալ Կուրսկ եւ մի կես տարի մնալ ծնողներիս հետ, քանի որ մայրս ունի առողջական խնդիր եւ վիրահատության կարիք։ Հենց իմ գալուց մի երկու-երեք օր առաջ վիճակն արդեն թեժացել էր, բայց ես, միեւնույն է, հասա Կուրսկ։ Այստեղ է մեր տունը… Հիմա միայն մնում է աղոթքով մնանք եւ հավատանք, որ այս մղձավանջը շուտ կավարտվի:

- Տեղեկատվական պատերազմից զատ՝ իրականում այդտեղ ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ տրամադրություններ են տիրում:

- Ոչ միայն տեղեկատվական, այլեւ՝ այո, իրական պատերազմ է: Ռազմական գործողությունները մոտ 95 կմ Կուրսկ քաղաքից հեռու է: Ուկրաինացիները չեն նահանջում: Ըստ տեղեկության, բավական շատ զոհեր կան եւ մոտ 2000 անհետ կորած, որոնց թվում կան նաեւ երեխաներ։ Տյոտկինից տեղահանված մի տատիկ պատմեց, որ ռմբկոծել են իրենց տներին, քանդվել եւ այրվել է ամեն ինչ: Ով հասցրել, իրենց կենդանիներին բաց է թողել ու փախել: Նրա խոսքերով՝ թշնամու կողմից կռվողների մեջ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կան՝ նույնիսկ լեհեր, վրացիներ, գերմանացիներ: Բայց Կուրսկ քաղաքում մարդիկ, կարծես, դեռ չեն գիտակցում իրավիճակի լրջության աստիճանը: Շատ հանգիստ են, չգիտեմ… չեմ հասկանում։ Ցերեկը եւ գիշերվա ընթացքում անընդհատ օդային տագնապ է միանում: Արդեն սովորել ենք, հանգիստ ենք։ Ոչ մեկ չի շտապում հագնվել ու թաքնվել: Կարծես, կյանքը շարունակվում է իր հունով։ Բայց ես անընդհատ երկնքին եմ նայում, որպեսզի եթե մի բան լինի, նկատեմ։

- Բայց որքանո՞վ է անվտանգ այս պահին մնալը Կուրսկում՝ խաղաղ բնակիչների համար:

- Իհարկե, կարծում եմ՝ այստեղ մնալն անվտանգ չէ, քանի որ ոչ մեկ չգիտի ամեն պահի ինչ կարող է կատարվել: Բայց հուսով եմ, որ եթե թշնամին մոտենա մեզ, կտեղեկացնեն, որպեսզի հասցնենք տեղահանվել: Ամեն դեպքում, հիմա Կուրսկ քաղաքում շատրվաններն աշխատում են, այգիներում կան մարդիկ, խանութները բաց են։ Առայժմ խաղաղ է, բայց տագնապի ազդանշանն անընդհատ միանում է ամբողջ քաղաքով մեկ։ Այդ ձայնը զգուշացնում է, որ սահմանին կան անօդաչուներ:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեն տեղի հայերը Հայրենիքից:

- Այստեղ հանդիպեցի մի քանի հայ ընտանիքների, որոնք դեռ մնացել են: Շատերն արդեն հեռացել են եւ գնացել Մոսկվա կամ ժամանակավորապես Հայաստան։ Ուրիշների փոխարեն չեմ կարող ասել, բայց իմ ակնկալիքը Հայաստանից այն է որ եթե, Աստված չանի, վտանգ լինի, գոնե վարչապետը եւ ազգային անվտանգությունը կազմակերպեն հայերի տարհանումն այստեղից։ Իրականում շատերն անելանելի վիճակում են, չգիտեն ինչ անեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում