«Սիրիուս» համալսարանում աշխատում են ծերության դեմ պատվաստանյութի վրա. «Իզվեստիա»
Հասարակություն«Սիրիուս» համալսարանի մասնագետները սկսել են ստեղծել պատվաստանյութ, որը կերկարացնի առողջ կյանքի ժամկետը։ Նման դեղամիջոցը օրգանիզմից կհեռացնի հին, ոչ ֆունկցիոնալ բջիջները՝ խանգարված նյութափոխանակությամբ: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»:
Գիտնականները դրանց կուտակումը կապում են օրգանների և հյուսվածքների տարիքային դիսֆունկցիայի, ինչպես նաև քրոնիկական բորբոքումների հետ, որոնք աճում են տարիքի հետ։ Ակտիվացնելով ադապտիվ իմունիտետը՝ գիտնականները ցանկանում են վարժեցնել մարմնին ինքնուրույն պայքարել ծերացող բջիջների դեմ՝ դրանով իսկ երկարացնելով ակտիվ կյանքի ժամկետը։
Մինչ հետազոտությունն իր վաղ փուլերում է, ավարտը նախատեսված է 2026 թվականին։

