«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պաշտոնեական դիրքս չեմ չարաշահել․ Աբրահամյանի ցուցմունքը Ծաղկաձորի անտառները սեփականաշնո

Իրավական

«Հետք»-ը կարողացել է ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի խումբ այլ նախկին պաշտոնյաների ցուցմունքները, որոնք վերաբերում են Ծաղկաձորի անտառներն ապօրինի սեփականաշնորհելու գործին։

 

Տարիներ առաջ հրապարակել էինք պաշտոնյաների կողմից Ծաղկաձորի անտառները 2007-2009 թվականին ապօրինի սեփականաշնորհելու մասին հետաքննությունը։ Պարզել էինք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և մի խումբ այլ պաշտոնյաներ ապօրինի տիրացել էին ավելի քան 50 հեկտար անտառապատ հողերի։ Մեր հրապարակման հիման վրա քրեական գործ հարուցվեց Հատուկ քննչական ծառայությունում, որը հետագայում կարճվեց։ Քրեական գործի նախաքննության ժամանակ անտառները սեփականաշնորհած պաշտոնյաները հարցաքննվել են։ Ստորև ներկայացնում ենք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիկնապահ Բագրատունի Բարսեղյանի ցուցմունքները՝ առանց խմբագրման։ 

 

Երևան, 19 հունվարի 2019 թ․

 

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է բացատրություն տալ հրավիրված փաստաբան Երեմ Սարգսյանի ներկայությամբ։

 

Առաջադրված հարցերի շուրջ տալիս եմ սույն բացատրությունը, որ վերը նշված հասցեում բնակվում եմ ընտանիքիս հետ միասին, 2013 թվականից: 1990 թվականին ավարտել եմ Երևանի ժողինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Կառավարման ոլորտում աշխատել եմ 1995 թվականից, մասնավորապես՝ 1995 թվականին ընտրվել եմ Արտաշատ քաղաքի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1997 թվականին ընտրվել եմ Արտաշատի քաղաքապետ, 1998 թվականին նշանակվել եմ Արարատի մարզպետ, 2000 թվականին նշանակվել եմ ՀՀ տարածքային կառավարման նախարար, 2007 թ․-ի ապրիլին նշանակվել եմ փոխվարչապետ, 2008 թվականի ապրիլին նշանակվել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2008 թվականի օգոստոսին ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2008 թվականի սեպտեմբերին ընտրվել եմ ԱԺ նախագահ: 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել եմ ՀՀ Վարչապետ ու պաշտոնավարել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 7-ը, իսկ հրաժարականից հետո մինչ օրս որևէ տեղ չեմ աշխատում: 

 

Հարց - Կարո՞ղ եք հայտնել, թե 2006 թվականի ապրիլին Դուք, աշխատելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում գտնվող հողերի կատեգորիայի փոխման հանձնարարականներ տվե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որ գերատեսչություններին եք տվել հանձնարարականը:

 

Պատասխան - Ես նման բան չեմ հիշում, սակայն չեմ բացառում, որ իմ լիազորությունների սահմաններում կամ ստացված հանձնարարականները ուղարկեմ տարածքային մարմիններին ի կատարման:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան