«Հրապարակ»․ Քաջարանն իրենցն է, Կապանը` ոչ

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Սյունիքի մարզպետ Ռուբերտ Ղուկասյանի եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ նրանք, կարելի է ասել` խռով են, չեն խոսում, անգամ չեն բարեւում իրար։ Օգոստոսի 17-ին` Կապանի, օգոստոսի 18-ին Քաջարանի տոնն էր։ Քաղաքապետերն իրենց անունից հրավերներ էին ուղարկել Սյունիքի մարզից ընտրված ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորներին, մարզային իշխանություններին, մարզպետին։ Սակայն ՔՊ-ականներից միայն պատգամավոր Դավիթ Դանիելյանն էր ընդունել Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հրավերը։ Ի դեպ, Դավիթ Դանիելյանը Կապանի համայնքապետի թեկնածուներից էր եւ ժամանակին պարտվել է Գեւորգ Փարսյանին: Մարզպետը չէր եկել, անգամ իր տեղակալ Նարե Ղազարյանին չէր ուղարկել, ով ավելի շատ մարզպետին ուղեկցողի դերն է ստանձնել` մասնակցում է այն միջոցառումներին, որոնց մարզպետն է մասնակցում։

«Հրապարակը» Գեւորգ Փարսյանից հետաքրքրվեց, թե ինչու մարզպետը չի մասնակցում նման մասշտաբի միջոցառման, ասաց՝ չեկողներին հարցրեք, ինքը հրավերն ուղարկել է։ Մարզպետը նույն հարցին ի պատասխան ասաց, թե զբաղված է եղել, ֆիզիկապես չի հասցրել։ Բայց հաջորդ օրը Քաջարանի տոնին մասնակցում էր ոչ միայն ինքը, այլեւ իր տեղակալ Ղազարյանը, աշխատակազմից այլ անձինք, ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Դավիթ Դանիելյանը, Մարինա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, այլք։ ՔՊ-ականները Քաջարանում կերել-խմել են, ուրախացել ու մնացել մինչեւ ուշ գիշեր։ Սա եւս մեկ անգամ հաստատում է այն, որ Մանվել Փարամազյանը ՔՊ-ի «կրոնն ընդունել է», իսկ Փարսյանը` ոչ»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում