«ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ 5 ԺԱՄ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԱՐՏՆՉԵԼ Է ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ, ՀԱՍՑՆԵԼՈՎ ԶԳԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՈՒ ԸՆԿԵԼ ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

Հասարակություն

Օգոստոսի 19-ը, Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս, Արցախի ՊԲ զինծառայող, սերժանտ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ծննդյան օրն էր, կդառնար 28 - տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոնում նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, որդըկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի մայրը տիկին ԳԱՅԱՆԵ ԱՆՏՈՆՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց. «Ադամս 2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտեց 2013֊ին։ Նույն թվականին էլ ընդունվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետա֊դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվում էր սպորտով կարատեով ու ստացել էր դեղին գոտի։ Նա պարապում էր նաև մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում բռնցքամարտով։ Որդիս ծառայության անցավ 2014/2 զորակոչով թվականին Կենտրոնի զինկոմիսարիատից։ 2015֊ի հունվարի 26֊ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտ զինվորական կոչում։ 2016 ֊ի ապրիլի 1֊ի լույս 2֊ի գիշերը թշնամին լայնամասշտաբ հարձակում է գործում արցախա ֊ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Ադամս սահմանապահ գումարտակից էր ու ապրիլի 1֊ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 3։00֊ի սահմաններում տեղի էր ունեցել հարձակումը։ Նենգ թշնամու կողմից դիրքերի 15֊20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի /«Լալայկա» կոչվող բարձունք /ավագ իմ որդի Ադամի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Որդիս իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով զգալի կորուստներ /200-ից ավելի սպանված հատուկջոկատային /, ընկնում է հերոսի մահով, առավոտյան ժամը 8։00֊ի սահմաններում, մարմնին ու դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամիս, թշնամու դեմ մղած 5 ֊ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջրականի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2֊րդ գծում ու կանգնեցնել թշնամուն»։ Անմահ հերոս Ադամ Սահակյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» և «Արիության» պետական մեդալների։ Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է Ադամ Սահակյանի անունը։ Երևանի, նրա հարազատ Աբովյան փողոցում տեղադրվել է հուշատախտակ։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ....

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին