«Հրապարակ»․ Արցախի քաղաքական գործիչները սպասում են

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Այս տարվա հունվարին ձեւավորված՝ Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը եւ հանձնախմբի անդամներն ավարտել են հանձնախմբի երկրորդ շրջափուլի հանդիպումները եւ, ըստ տեղեկությունների, մի քանի օր է՝ Հայաստանում են։ Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը, ով այս անգամ էլ կարեւոր հանդիպումներ է ունեցել հիմնականում Շվեյցարիայում։ Նախորդ անգամ՝ ամիսներ առաջ նույնպես Օսկանյանն արտերկրում էր եւ տասնյակ հանդիպումներ էր ունեցել հայազգի եւ եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։

Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ այլ իրավունքների պաշտպանության հարցերով։ Այս շրջագայությունն արդեն որոշակիություն կհաղորդի, թե կա՞ն արդյոք շանսեր՝ Արցախ վերադառնալու առումով, թե՞ զուր ճիգեր են գործադրվում։ Տեղեկացանք նաեւ, որ Արցախի ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով Արցախի քաղաքական գործիչները քննարկում են իրավաբանների մասնագիտական խումբ ձեւավորելու հարցը, որոնք այս իմաստով լուծումներ կառաջարկեն, որպեսզի, եթե հնարավոր չլինի եկող տարի համապետական ընտրություններով նոր խորհրդարան ձեւավորել, ապա խորհրդարանի լիազորությունները երկարաձգելու հնարավորություն ընձեռվի՝ հենց օրենսդիրների որոշմամբ»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում