Ախր ես հո՞ մուրացկան չեմ, Օգնիր փողոցը անցնեմ…
ՀասարակությունԵկեղեցու բակում մի կին,
Ասաց. - Բալե՜ս ինձ կոգնե՞,
Մտածեցի դրամ է պետք,
Շտապեցի դրամ մեկնեմ ։
- Բալե՜ս ...
Այնպես տխուր ասաց ,
Նայեց վրաս զարմացած.
- Ախր ես հո՞ մուրացկան չեմ,
Օգնիր փողոցը անցնեմ։
Փողն ինչի՞ս է որդին ունեմ,
Մեկը մյուսից շատ հարուստ,
Թե' որ օգնես տունս հասնեմ,
Օրհնված կլինես ի վերուստ ։
Հիմա ի՞նչպես չասեմ մարդիկ,
Վա՜յ Էդ հարուստ որդեկիդ,
Վա՜յ գա նրանց աշխատածին,
Տարիներով դիզածկն ։
Էլ ո՞ւմ են պետք քո որդիկը,
Որ ընտրել են շահույթը,
Թողել մենակ հիվանդ մորը ,
Վայելում կյանքի օրերը։
Դուք ձեզ համար քեֆ եք քաշում,
Մորն արցունքով եք անում
Ձեր տանիքում աստղ է շողում
Խեղճ օրերով մոմ վառում։
Նա իր տանը քաղցած քնում,
Դո՛ւք ձեր փորն եք մեծացնում ։
Հետո գալիս գերեզմանին,
Դամբարան եք կառուցում։
Ինչ ե՞ք կարծում գոնե մեկը
Կասի՞ ապրի ձեր խելքը,
Որ երբևէ չայցելեցիք,
Հետո սուտ լաց արեցիք։
Ա՛յ որդիներ, խելք հավաքե՛ք
Մորը փողոց չեք գնի՛,
Այսօր նրան անտեսում եք,
Վաղը գուցե չեք տեսնի։
Ձեր ծնողից մի՛ հեռացեք,
Որ աչքը ջուր չկտրի,
Ծնողներին միշտ խնամե՛ք,
Որ ձեր որդին սովորի։
Հիշե՛ք դուք էլ որդիք ունեք,
Ինչպես դուք ձեր ծնողին,
Այնպես վաղը ձեր որդիքը,
Նույնը կանեն ձեր գլխին...
Հի՛շեք..!
Շ. Հ

