ՀԵՐՈՍ ՊԱՊ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 23 - ՏԱՐԵԿԱՆ

Հասարակություն

Օգոստոսի 20-ը, 2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս, մինչ օրս անհետ կորած համարվող, ծնունդով Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղից ՊԱՊ ԳԱՐԻԿԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ծննդյան օրն էր, կդառնար 23-տարեկան։ Ծնվել է 2001 թվականին, Լեռնակերտ գյուղում։ Ընտանիքի միակ զավակն էր։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 2016֊ին ընդունվել Գյումրիի «Իմպրոռիթմ» արվեստի ակադեմիայի ժողովրդական երգի բաժինը։

Անմահ հերոսի հայրը ԳԱՐԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ, Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց. - «Որդիս որոշել էր բանակից հետո ուսումը շարունակել Երևանում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 2019֊ի դեկտեմբերի 19֊ի է զորակոչվել Հայոց բանակ։ Սկզբից ծառայել է Էջմիածնի զորամասում, ապա վեց ամիս անց տեղափոխվել է Արցախի Հանրապետության Ջրական բնակավայր։ Մեկ ու կես ամիս ծառայելով Ջրականում, կամավիրագրվել է որպես հատուկջոկատային ու տեղափոխվել Դրմբոն, որտեղ 25 ֊օր  է ծառայել։ Երբ սկսվել է պատերազմը, առաջին իսկ օրը վիրավորում է ստացել գլխից, մարտի դաշտում մնալով անօգնական։ Մինչ օրս անհայտ կորած է համարվում որդիս, երազում եմ, որ որդիս գոնե գերեզման ունենա, որ կարողանամ այցելել ու ծաղիկներ խոնարհել, խնկարկել նրա շիրիմի առաջ։ Ուր է իմ որդին հարգելի պետություն, մինչև ե՞րբ պիտի այսպես սպասեմ մի բուռ ոսկորի, մասունքի որդուցս։ Միակ փափագս դարձել է, որ որդիս գերեզման ունենա, որ այցելեմ ու ծաղիկներ տանեմ։ Հպարտ եմ քո տեսակով և քո առած դաստիարակությունով, բայց թևերս կտրած անտուն ու անբուն հավքի եմ նման, ծնողի ներկայությամբ ինձ անտեր եմ զգում, իմ թագավոր բալա, գալուդ սպասումով երկինք հառնեմ ու հավերժ հավերժական քեզ գրկեմ ու կարոտս առնեմ։ Այն տարիները, որոնք լի էին հույսերով, անցան ու մեզ ցավոք մնացին ուրախ ու տխուր հուշերը։ Գիտես, բառերն էլ են վերջացել, որ նկարագրեմ այն կարոտն ու տխրությունը, որ մեզ թողեցիր։ Եվ դեռ քանի 23 տարի կանցնի, որտեղ դու չես չլինելու»։ Նշենք, որ երկու տարի առաջ Այվազյանների ընտանիքում մի նոր լույս բացվեց, ծնվեց կրտսեր Պապ Այվազյանը, նա մեծանալով կիմանա, թե ինչպիսի հերոս եղբայր է ունեցել ու պատվով կկրի նրա անունը։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ... ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին