Հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամանոց եզակի ադամանդ
ՀասարակությունԿանադական Lucara Diamond հանքարդյունաբերական ընկերությունը հայտարարել է եզակի ադամանդի հայտնաբերման մասին, որը կշռում է 2492 կարատ (դա գրեթե կես կիլոգրամ է): Հսկայական թանկարժեք քարը հայտնաբերվել է հատուկ ռենտգենյան տեխնոլոգիայի միջոցով Բոտսվանայի Karowe հանքավայրում:
Այսօր Բոտսվանայի ադամանդը զիջում է միայն հայտնի 3016,75 կարատանոց Cullinan-ին, որն արդյունահանվել է Հարավային Աֆրիկայում 1905 թվականին:

