Եվրահանրաքվեի ստորագրահավաքն ավարտվել է․ փաստաթղթերը ԿԸՀ-ում են. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. օգոստոսի 19-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ ներկայացնելով Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության մեկնարկն ու խոսելով դրա անհրաժեշտությունից։ Նրանք հայտարարեցին, որ հարցնելու են ժողովրդի կարծիքը եւ այդ նպատակով սկսելու են ստորագրահավաք, որպեսզի ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե անցկացվի ՀՀ-ում:

50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում՝ նրանք հնարավորություն ունեն հարցը ներկայացնելու ԿԸՀ-ում, ապա Ազգային ժողովում:

Ասուլիսի ժամանակ «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը պարզաբանեց, թե ստորագրահավաք են անցկացնում, որպեսզի խոսի ժողովուրդը, ոչ թե ժողովրդի անունից խոսեն պաշտոնյաները, քաղաքական գործիչները։

«Ժողովուրդ» օրարթերթի տեղեկություններով՝ նախաձեռնողներն արդեն ավարտել են իրենց աշխատանքները և փաստաթղթերը հանձնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով․ այժմ սպասում են, որ ԿԸՀ-ն ստուգի փաստաթղթերի հավաստիությունը, ապա որոշում կայացնի:

Տեղեկացանք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս նախագծի համակարգողներից որոշ ժամանակ է խնդրել՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Ամենայն հավանականությամբ, նրանց կպատասխանեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հավելենք, որ նախաձեռնողները պլանավորել են, որ եթե չընդունվի ԱԺ-ի կողմից հանրաքվե անցկացնելու առաջարկը, ապա պատրաստվում են 300.000 ստորագրություն հավաքել, որպեսզի օրենքի ուժով հանրաքվեի կայացմանը հասնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը հաստատեց մեր ունեցած բոլոր տեղեկությունները: Հարցին, թե ինչ է կարծում, կընդունվի՞ որոշումը թե՞ ոչ, ասաց, որ չի կարող հստակ պատասխանել, իրենք անում են իրենց գործը, իսկ թե ինչ կանեն իշխանությունները, կապված է նրանց հետագա քաղաքական ճակատագրի հետ:

«Եթե համաձայնեն, ապա կօգնեն, որ երկիրը օր առաջ ազատվի ռուսական գաղութի կարգավիճակից» – հավելեց Խզմալյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում