«Հրապարակ»․ ԱՆ-ն թաքցնո՞ւմ է իրականությունը

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Առողջապահական ոլորտի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանում Արեւմտյան Նեղոսի տենդից ոչ թե 1, այլ 4 մարդ է մահացել, 22 հոգու վիճակն էլ ծանր է՝ հոսպիտալացված են։ Մինչդեռ երկու օր առաջ նախարարությունը հաղորդեց, որ վերջին 14 օրվա ընթացքում այս տենդով վարակվածների թիվը հասել է 58-ի, նրանցից 41-ը հոսպիտալացված է, 4-ի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է: Ըստ աղբյուրի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը «Քովիդ-2» է անում՝ կեղծում են իրականությունն ու թվերը, չնայած մահվան առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի սկզբներին, սակայն նախարարության պատասխանատուները հանրությանն այդ վիրուսի մասին իրազեկեցին երկու շաբաթ անց, իսկ մահվան մասին առաջինը լրատվամիջոցներն են գրել։ Ավելին՝ ինֆենկցիոնիստների մասնակցությամբ կոնսիլիում չի հրավիրվել՝ քննարկելու իրավիճակը։

Մինչդեռ մասնագետները կարծում են, որ առաջին մահվան դեպքից հետո պետք է դա արվեր եւ հստակ շրջաբերական իջեցվեր շրջակա միջավայրի նախարարությանը՝ ջրամբարների եւ ջրային տարածքների հատվածում հատուկ միջոցառումներ ձեռնարկելու եւ մոծակների տարածումը կանխելու ուղղությամբ։ Որոշ կանխատեսումներ կան, որ այս տենդը գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին կարող է պանդեմիայի վերածվել, իսկ այս պահին դրա դեմ պատվաստանյութ չկա։

Նախարարությունից պարզաբանումներ խնդրեցինք այս ամենի վերաբերյալ, նախարարի խոսնակը փոխանցեց․ «Որոշ շրջանակներ վերջին օրերին ակտիվորեն տարածում են լուրեր, թե իբր Նեղոսի տենդից մահացածների թիվը մեծանում է։ Փորձում են խառնաշփոթ մտցնել։ Պաշտոնապես հերքում եմ։ Մինչ այս պահը գրանցվել է մահվան մեկ դեպք, եւ մահացածն ունեցել էր ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ընկճված իմունիտետ։ Առհասարակ, մենք` որպես նախարարություն, պետական մարմին, կրում ենք պատասխանատվություն հանրության առաջ եւ որեւէ թիվ թաքցնելու միտում չունենք։ Հրապարակելու ենք կամ լրատվամիջոցին տալու ենք թիվ` այնպես, ինչպես անում ենք կարմրուկի, քութեշի, ավելի վաղ` քովիդի շրջանում։ Ինֆեկցիոն բուժկենտրոնում այս պահին բուժօգնություն է ստանում 8 պացիենտ` հաստատված, եւ 9 հոգի` կասկածելի։ Դինամիկ փոփոխվող տվյալ է, սա այս պահի դրությամբ է»։

Նշենք, որ այս վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցից, մարդը մարդուն չի վարակում: Ռիսկային խմբում են տարեցները, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողները»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում