Պատկերը շատ վատ է․Մահվան ելքով վթարների ահասարսուռ տվյալներ են հրապարակվել

Հանդիպում

Լրահոսում գրեթե ամեն օր անպակաս են ճանապարհատրանսպորտային պատահարները, վթարները՝ մահվան ելքով, վիրավորներով: Այս մասին փաստում են նաեւ ՆԳՆ-ի տվյալները՝ 2019-2024 թթ. Հայաստանում  տեղի է ունեցել 24670 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 1938  մարդ, վիրավորվել՝  35371-ը:  Այս տարի 2024 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ՝ հանրապետությունում մահվան և մարմնական վնասվածքների ելքով տեղի է ունեցել 2330 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 182 անձ, վիրավորվել՝ 3335-ը։ Արձանագրվել է 554 հետիոտնի վրաերթ, զոհվել է 45 անձ, վիրավորվել՝ 566-ը։

Ինչն՞ է մահվան ելքով վթարների ահագնացող թվերի հասնող աճի պատճառը հարցին անդրադարձել է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանը, նախ նկատելով․

 -Ինձ համար ընդհանուր ցավալի է, ու ես չեմ էլ ուզում վիճակագրություններ պահեմ և իմանամ, ամեն պատահար ցավալի է ինձ համար։ Անկախ թվաքանակից՝ կարող եմ ասել, որ մեզ մոտ պատկերը շատ վատ է, այդ դեպքերը կարող են կանխվել պետության կողմից, օրինակ՝ տաքսի ծառայությունը չկանոնակարգելն ինքնին շատ վտանգավոր է, որովհետև այդ ոլորտի բարձիթողի վիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում մեր երկրի համար։ 

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա ոչ մեկ չի կարող ասել, թե հիմնական պատճառը ո՛րն է, ես բազմիցս նշել եմ, եթե մենք չունենք հավաքվող վիճակագրություն, թե ո՛ր դեպքում, ինչի՛ հետևանքով է պատահարն առաջացել, մենք չենք կարող ասել՝ վթարների հիմնական պատճառը որն է։ Բայց կան մի շարք հանգամանքներ, որոնք երթևեկության մեջ ազդեցություն ունեցող գործոններ են, որոնց հետևանքով կարող են վթարներ առաջանալ։ Դրանք են՝ վարորդի կարգավիճակը, վարորդի երթևեկության պահելաձևը, երթևեկության կանոնները պահելը, ճանապարհների վիճակը, ճանապարհներին վերանորոգում իրականացնող ընկերությունների աշխատանքների որակը և անվտանգության կանոնները պահպանելը, լուսավորություն, սրանք բոլորն ազդող գործոններ են, որոնք առաջացնում են վթարներ՝ մահվան ելքով, գույքային թե մարմնական վնասվածք ունենալով։ Թե հիմա այս գործոններից ո՛րն է ավելի շատ, հստակ չեմ կարող ասել։ 

-Լավ, ի՞նչ անել, որ ամեն օր տարբեր ելքերով վթարների ականատես չլինենք, չկա՞ որեւէ մեխանիզմ։

– Պետք է վաղ տարիքից մեր քաղաքացիներին երթևեկության կանոններով կրթել, որը երկարաժամկետ ծրագիր է ու չի կատարվում։ Երկրորդը՝ երթևեկությունը պետք է այնպես հարմարեցնենք, որ հանդիպակաց իրար դեմ հայտնվելու հնարավորությունը հնարավորինս բացառենք, օրինակ՝ Երևան քաղաքում։ Այսինքն՝ պետք է ավելացնենք միակողմանի փողոցները ու այդ երթևեկությունը փորձենք ներդնել Հայաստանում, որի շնորհիվ կխուսափենք խցանումներից, արագության գերազանցումից։ Երրորդը՝ ճանապարհներին շինարարական աշխատանքներ իրականացնելիս անխտիր բոլոր ճանապարհաշինական ընկերությունները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները՝ տվյալ հատվածները կահավորեն լուսավորությամբ, ճանապարհային բոլոր նշաններով, որ վարորդին զգուշացնեն՝ այդ հատվածում շինաշխատանքներ են իրականացվում։ Այս երեք գործոնը որ իրենք ապահովեն, մեզ մոտ վթարները ահագին կկրճատվեն։ 

Գույքային շատ վթարների մասով, կարծում եմ, պետք է ապահովագրական ինչ-որ հատուցումների մեջ շեմ դրվի, որովհետև ցանկացած չնչին վթարի դեպքում ժամերով կանգնում են ու լուրջ խցանումներ առաջացնում։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում