«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արկածներով լի հանգիստս ապահովված էր. Ջուս

Մշակութային

Արձակուրդ, ծով, զով... Սա թերեւս այն է, ինչ յուրաքանչյուրը երազում է ամառվա տապին: Իսկ թե ինչպես է երգչուհի ՋՈՒՍՆ անցկացրել իր հանգիստը, «Իրավունք»-ը պարզեց նրանից:

— Շատ անսպասելի եղավ այս անգամ հանգիստս: Իմ լավ ընկերներից Սերգ Աբրաամովի ծննդյան օրն էր, ով նաեւ իմ գործընկերն է, ու նա մեզ՝ ինձ եւ երգիչ Մարկ Ալեքս Ջոյին հրավիրեց իր ծննդյան արարողությանը մասնակցելու ու անմոռանալի հանգիստ ունենալու Բաթումիում եւ Քոբուլեթիում: Անմոռանալի օրեր ենք անցկացրել՝ արդեն ճանապարհից սկսած, որովհետեւ շատ կարեւոր է, թե ում հետ ես ճանապարհ գնում: Իսկ իմ դեպքում, ես գնացել եմ շատ հետաքրքիր մարդկանց հետ: Այնպես որ, արկածներով լի հանգիստս ապահովված էր: Յոթ օրով էինք մեկնել եւ արդեն օգոստոսի 8-ին Հայաստանում էինք՝ լի ուժերով եւ ստեղծագործական նոր մտահղացումներով: Բացի դրանից, մեր ծրագրերի մեջ եւս մեկ ճանապարհորդություն կա: Ցանկանում ենք սեպտեմբերին մեկնել Եգիպտոս, բայց դա արդեն մեկ այլ կազմով ՝ ուրիշ երգիչ-երգչուհիների հետ: Հուսանք՝ կկարողանանք գնալ, եւ զբաղվածությունը չի խանգարի իրագործել մեր ծրագրերը: Առհասարակ, ես շատ եմ ճանապարհորդում՝ հիմնականում հյուրախաղերով: Բայց հյուրախաղերը բարդ ճանապարհորդություն են, քանի որ կարող է թռիչքը երկար տեւել, այնուհետ ավտոբուսով հասնես Ա կետից Բ կետը, որից հետո շտապ գնում ես փորձերի, հետո բեմ եւ այլն: Այդ ընթացքը մի քիչ հոգնեցնող է, չնայած, որ համերգներից ես հաճույք եմ ստանում: Այն էներգիան, որը փոխանցում եւ ստանում եմ հանդիսատեսից, հոգնածությունը հանում ու մոռացության է տալիս: Իսկ ինչ վերաբերում է հանգստի նպատակով ճանապարհորդությանը, բոլորովին այլ է: Ես առհասարակ պասիվ հանգստի սիրահար եմ, իհարկե, դրան գումարած շոփինգ եւ այլն: Չեմ սիրում բարձրանալ սարերը, էքստրիմ ու նմանատիպ այլ երեւույթներն իմը չեն: Ես կոմֆորտի մարդ եմ: Ցանկանում եմ, որ բոլորը հանգստանան, վայելեն իրենց արձակուրդը, իսկ եթե անգամ չեն կարողացել մեկնել Հայաստանից դուրս, գոնե Հայաստանում վայելեն բնությունը, Սեւանն ու Դիլիջանը: Ուզում եմ բոլորը լինեն հանգստի եւ ներդաշնակության մեջ:

— Հանգստից հետո՝ ի՞նչ եք պատրաստվում անել, ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

— Արդեն ունեմ նորություն. հանրության դատին հանձնեցինք իմ եւ Սերգ Աբրաամովի համատեղ նկարահանված տեսահոլովակը, որը կոչվում է «Две души» եւ փոփ-ռոք ոճի մեջ է: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը Աղասի Գեւորգյանն է, ով ինձ համար բազում երգեր է գրել: Արամ Սալոյանը նկարահանել է շատ գեղեցիկ տեսահոլովակ, որի վրա աշխատել է հրաշալի մասնագիտական թիմ: «Две души»-ի երգի կիթառահարը, ի դեպ, ճանաչված եւ սիրված, Ռուսաստանի լավագույն տասնյակում ընդգրկված Վյաչեսլավ Մոլչանովն է, ով «Արիայի» խմբի կիթառահարն է: Նաեւ ասեմ, որ ձայնագրվել ենք Հայաստանում, սակայն գործիքավորումը եղել է Մոսկվայում, որով զբաղվել է Գուժը: Ընդ որում՝ Գուժի հետ սա մեր առաջին աշխատանքը չէ: Նա նաեւ բազում երգերի հեղինակ է, ինչպես նաեւ շատ երգերի գործիքավորմամբ է զբաղվել: Իսկ առհասարակ շատ երգեր ունեմ, որոնք կլինեն արդեն մյուս տարի, մինչ այդ՝ «Две души» այս գեղեցիկ զուգերգով հանդես կգամ: Մեծ համերգներ շատ կցանկանամ ունենալ, սակայն դա ֆինանսի հետ է կապված, պետք է հովանավոր կամ լավ պրոդյուսեր լինի, որպեսզի կարողանանք լուծել ֆինանսական հարցերը՝ թիմի, կոստյումների եւ այլնի հետ կապված: Այդ ամենն իրենից ֆինանս է պահանջում, իսկ ինչ վերաբերում է ինձ՝ միշտ պատրաստ եմ մեծ համերգի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան