Ուկրաինական պատերազմի վերջը դարձավ տեսանելի

Վերլուծություն

Ի­հար­կե, Հա­րա­վա­յին Կով­կա­սի ուղ­ղութ­յամբ Մոսկ­վա­յի ներ­կա ակ­տի­վա­ցու­մը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=291376&l=am) մե­ծա­պես կախ­ված է մնում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քից: Ներ­կա փու­լում շատ է խոս­վում, որ ՌԴ Կուս­կի մարզ ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի ներ­խու­ժու­մը դար­ձավ Ռու­սաս­տա­նի թու­լութ­յան հեր­թա­կան վկա­յութ­յու­նը, նաեւ, որ Մոսկ­վան ստիպ­ված է լի­նե­լու գնալ զի­ջում­նե­րի: Սա­կայն ի­րա­կան փաս­տերն այլ բան են վկա­յում:

Ին­չո՞ւ Զե­լենս­կին ո­րո­շեց, ա­վե­լի ճիշտ՝ Ա­րեւ­մուտ­քի հետ ո­րո­շեց մտնել ՌԴ տա­րածք: Այս հար­ցի հետ կապ­ված` վար­կած­նե­րի պա­կաս չկա, չկրկնենք: Սա­կայն ան­կախ հա­ճախ ի­րար բա­վա­կա­նին հա­կա­սող այդ վար­կած­նե­րի բազ­մա­զա­նութ­յու­նից, կան կոնկ­րետ փաս­տեր, ո­րոնք հնա­րա­վոր չեն շրջան­ցել:

­Նախ, չնա­յած Կուրս­կի մարզ ներ­խուժ­ման «անս­պա­սե­լիութ­յան» տված ա­ռա­վե­լութ­յուն­նե­րին եւ նախ­նա­կան բա­վա­կա­նին ա­րագ տե­ղա­շար­ժե­րին, ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը Կուրս­կում հայտն­վել են տե­ղապ­տույ­տի մեջ: Պատ­ճա­ռը հաս­կա­նա­լի է՝ մարդ­կա­յին եւ տեխ­նի­կա­յի կո­րուստ­նե­րը հսկա­յա­կան են, այն­քան մեծ, որ ան­գամ ե­ղած, ա­պա ան­գամ ա­ռանց­քա­յին հատ­ված­նե­րից մշտա­պես ռե­զերվ­նե­րի տե­ղա­փոխ­մա­նը, ուկ­րաի­նա­կան գրո­հա­յին խմբա­վո­րու­մը չի կա­րո­ղա­նում ճա­կա­տում ստեղ­ծել այն­պի­սի ա­ռա­վե­լութ­յուն, ո­րը նոր տա­րածք­ներ գրա­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն կտա: Փո­խա­րե­նը, վեր­ջին օ­րերին ռուս­ներն են աս­տի­ճա­նա­բար անց­նում հա­կա­հար­ձակ­ման եւ ար­դեն հասց­րել են զգա­լի տա­րածք­ներ հետ վերց­նել: Արդ­յուն­քում, ուկ­րաի­նա­կան բա­նա­կը միայն ցույց տա­լու հա­մար, թե մտել է ռու­սա­կան տա­րածք, կորց­նում է իր վեր­ջին լա­վա­գույն ռե­զերվ­նե­րը, ո­րի արդ­յուն­քում կա­րող է մնալ «դա­տարկ գրպա­նով»:

Ա­մե­նաէա­կա­նը՝ ռե­զերվ­նե­րի պա­կասն ան­մի­ջա­պես անդ­րա­դար­ձավ մյուս ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րի վրա: Եր­կու հիմ­նա­կան դրվագ. այն դրա­մա­տիկ ի­րա­վի­ճա­կը, ո­րը ստեղծ­վել է ռազ­մա­ճա­կա­տի Պոկ­րովսկ-Կու­րա­խո­վո-Ուգ­լե­դար ուղ­ղութ­յամբ, ուկ­րաի­նա­կան բա­նա­կի հա­մար կա­րող է ըն­դու­նել պա­տե­րազ­մը տա­նուլ տա­լու տեսք: Ընդ ո­րում, այս­տեղ խնդի­րը ոչ թե ըն­դա­մե­նն ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի ռե­զերվ­նե­րի պա­կասն է, այլ ակն­հայտ է դառ­նում, որ ռու­սա­կան կողմն էա­պես փո­խել է պա­տե­րազ­մե­լու ռազ­մա­վա­րութ­յու­նը: Այ­սինքն, ե­թե մինչ վեր­ջին եր­կու-ե­րեք ա­մի­սը ռուս­նե­րի մոտ հիմ­նա­կա­նում տե­սա­նե­լի էր այս կամ այն բնա­կա­վայ­րը տե­ւա­կան ժա­մա­նակ «ճա­կա­տից» գրո­հե­լու տակ­տի­կան, ա­պա ներ­կա փու­լում շատ ա­վե­լի տա­րած­ված է դար­ձել բնա­կա­վայ­րերն ու հա­կա­ռա­կոր­դի պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րը շրջան­ցե­լու, խո­րը թի­կուն­քա­յին ճեղ­քում­նե­րի մար­տա­վա­րութ­յու­նը, ո­րի հաշ­վին սպառ­նում են ընդ­հուպ՝ ամ­բող­ջա­կան շրջա­պատ­ման գո­տի­ներ ստեղ­ծել ողջ ռազ­մա­ճա­կա­տի Պոկ­րովսկ-­Կու­րա­խո­վո-Ուգ­լե­դար ուղ­ղութ­յան հա­մար: Գու­մա­րած, ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մոտ խո­րը թի­կուն­քա­յին պաշտ­պա­նա­կան գո­տի­նե­րը գործ­նա­կա­նում բա­ցա­կա­յում են, նոր, ա­մուր գո­տի­ներ ստեղ­ծե­լու մի­ջոց­ներ պար­զա­պես չկան, իսկ ռուս­նե­րի նոր մար­տա­վա­րութ­յան պատ­ճա­ռով ստիպ­ված են նաեւ ա­ռանց մար­տի թող­նել ճա­կա­տա­յին պաշտ­պա­նա­կան գծե­րը, ո­րոնց զգա­լի մա­սը ստեղ­ծել են եր­կար ժա­մա­նա­կի ըն­թաց­քում: Արդ­յուն­քում, ե­թե թող­նեն գրե­թե ան­պաշտ­պան մնա­ցած ռազ­մա­ճա­կա­տի Պոկ­րովսկ-­Կու­րա­խո­վո-Ուգ­լե­դար գի­ծը, շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ այ­լեւս չկա­րո­ղա­նան ռուս­նե­րին կանգ­նեց­նել մին­չեւ առն­վազն Դ­նեպր գե­տը:

­Նույն պատ­կերն է երկ­րորդ ա­ռանց­քա­յին հատ­վա­ծում՝ Տո­րեց­կում, որ­տեղ պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րը ստեղծ­վել են 2014թ.-ից ի վեր: Այս դեպ­քում եւս, ե­թե ուկ­րաի­նա­կան բա­նա­կը հանձ­նի Տո­րեց­կը, ին­չը հաշ­ված շա­բաթ­նե­րի խնդիր է, ռուս­նե­րի ա­ռաջ բա­ցում է Կ­րա­մա­տորսկ-Ս­լավ­յանսկ ուղ­ղութ­յու­նը, այն է՝ ուկ­րաի­նա­կան ա­րե­ւել­յան ռազ­մա­ճա­կա­տի խո­րը թի­կուն­քա­յին ողջ գո­տին: Միա­ժա­մա­նակ դա ան­պաշտ­պան է թող­նում Դ­նեպ­րո­պետ­րովսկ-­Խար­կով ողջ ուղ­ղութ­յու­նը:

Ու երբ այս ա­մե­նին գու­մար­վում է Կուրս­կում ուկ­րաի­նա­կան լա­վա­գույն ռե­զերվ­նե­րի՝ մսա­ղա­ցի մեջ հայտն­վե­լու փաս­տը, պատ­կե­րը Կիե­ւի հա­մար ի­րոք դառ­նում է ող­բեր­գա­կան: Ա­ռա­վել եւս, որ ար­դեն այն փու­լում են, որ Կուրս­կից հետ քաշ­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն ան­գամ չկա: Նախ, զոր­քե­րը մար­տե­րի մեջ են, եւ հետքա­շվելը կա­րող է շատ ա­վե­լի մեծ կո­րուստ­նե­րի ու բա­նա­կի տա­րա­լուծ­ման բե­րել: Հա­ջոր­դը, այդ դեպ­քում Ա­րեւ­մուտ­քը «ճիշտ չի հաս­կա­նա»:

Ա­մե­նա­մեծ աբ­սուրդն ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար այն է, որ այս հե­ռան­կար­նե­րը տե­սա­նե­լի էին դեռ այն պա­հին, երբ ան­ցան Կուրս­կի սահ­մա­նը: Թե դա ում «հան­ճա­րեղ» գա­ղա­փարն է, դեռ մի կողմ: Բայց որ այդ գա­ղա­փարն աշ­խա­տեց ոչ թե ռուս­նե­րի դեմ, այլ ստեղ­ծեց մի ի­րա­վի­ճակ, երբ պա­տե­րազ­մի վեր­ջը տե­սա­նե­լի է դառ­նում, դա փաստ է:

Իսկ այն, որ Մոսկ­վան այս ա­մե­նին զու­գա­հեռ կտրուկ ակ­տի­վացնում է հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ռազ­մա­վա­րութ­յու­նը, մեկ բան է ակ­նար­կում՝ ուկ­րաի­նա­կան ի­րա­վի­ճա­կը հա­մա­րում է իր հա­մար խիստ շա­հե­կան: Ա­լիե­ւը կար­ծես թե դա հաս­կա­ցել է, Նի­կո­լի հարցն այլ է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում