«Նոր Ալիք»-ում առաջին դեպքն է, երբ արտիստը կրում է իր դիզայների հագուստները. Արայիկ Գաբաջյան

Մշակութային

Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը դարձել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթողը: Նա ժյուրիին եւ հանդիսատեսին շլացրեց ոչ միայն իր կատարումներով, այլեւ զգեստներով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Նոր Ալիք 2024»-ի հաղթողի հագուստների հեղինակ, հայտնի ոճաբան ԱՐԱՅԻԿ ԳԱԲԱՋՅԱՆԻ հետ:

Ինչպե՞ս ընտրվեց Անահիտ Հակոբյանի բեմական հագուստը: Այն Ձե՞ր մտահղացումն էր, թե նրա հետ միասին եք որոշել ստանալ այդպիսի գեղեցիկ ու տարբերվող զգեստ:

— Անահիտի հետ դեռ վաղուց եմ աշխատել, երբ Անահիտը մասնակցում էր «Հայաստանի ձայն» նախագծին, սակայն առավել ինտենսիվ աշխատեցինք հայաստանյան ակումբներից մեկի շոու ծրագրում, եւ այդ ժամանակ առավել ամրապնդվեց մեր մտերմությունը: Հագուստների գաղափարը այսպիսին էր. երբ Անահիտը Մոսկվայում մասնակցեց նախընտրական փուլին, շատերն էին հավանել նրա հագուստներն ու ոճը: Այդ իսկ պատճառով արդեն Սոչիի համար խնդրել էին, որ նա տաներ իր հագուստներից, չնայած՝ նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է կրեր ռուս դիզայների պատրաստած հագուստները: Սակայն «Նոր ալիք» մրցույթի ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն ասել էր, քանի որ արտիստն ունի իր ուրույն ոճն ու դիզայները, ապա թող էսքիզներն ուղարկեն: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ արտիստը կրում է իր դիզայների հագուստները: Մնացած տարիներին կա՛մ կտրականապես արգելել են, կա՛մ փոփոխության ենթարկել հագուստը: Ինչպես ասացի, իրենց պահանջով մենք ուղարկեցինք 5 հագուստի էսքիզներ, եւ 5-ն էլ հաստատվեց  միաձայն: Ինչ վերաբերում է Անահիտի հետ քննարկելուն, պիտի ասեմ, որ նման քննարկումներ չեն եղել: Անահիտը լիովին վստահում է ինձ եւ գիտի ինչ է հարկավոր իրեն: Միակ ցանկությունը եղել է քարերով, շքեղ զգեստ, որը ցանկացած երգչուհու երազած հագուստն է: Ես լսեցի երգերն ու սկսեցի նկարել: Ստացվեց այն, ինչը հիմա շատերի քննարկման թեման է:

Կարելի՞ է ասել, որ ընտրված զգեստը ժյուրիին տպավորելու եւ հաղթանակի մեջ մեծ դեր ունի։

— Առհասարակ, արտիստի արտաքին տեսքը շատ կարեւոր է թե՛ մրցութային ելույթների, թե՛ համերգների ժամանակ: Չէ՞ որ հագուստով դիմավորում եւ հագուստով ճանապարհում են: Սակայն կուզեմ մի բան նշել, որ այս դեպքում ամեն բան այնքան հարմոնիկ էր՝ Անահիտը գեղեցկացնում էր իմ հագուստները, իսկ հագուստները ընդգծում էին նրա ողջ հմայքը: Կարծում եմ՝ զգալի դեր ունի հագուստն արտիստի համար: Ի դեպ, պետք է նշեմ, որ բացի բեմական 5 լուքերից, Անահիտի համար մտածված էր նաեւ նրա այնտեղ գտնվելու՝ 17 օրվա լուքերը: Մտածված էր, թե ինչ պետք է հագնի փորձերին, ծովափին, մամլո ասուլիսներին եւ առհասարակ, թեկուզ զբոսնելիս: Եվ պետք է նշեմ, որ կարմիր հագուստի վրա աշխատել ենք մեկ ամիս, եւ հագուստն իր վրա ունի 15.000 ճենապակե ուլունքներ, իսկ վերջին օրվա հագուստը՝ մոտավոր 20.000 քարեր, որը կշռվում էր՝ 9 կգ 800 գրամ:

«ԱՆԱՀԻՏՆ ԻՐ ՏԵՍԱԿՈՎ ՈՒԺԵՂ ՏԵՍԱԿ Է, ԱՍԱՑ ԿՀԱՂԹԵՄ ՈՒ ՀԱՂԹԵՑ»

— Որպես ոճաբան` ինչպե՞ս կգնահատեք «Նոր ալիք» շոուի մասնակիցների հագուստներն ու կերպարները։

— Ես տեղում չեմ տեսել, սակայն որքանով որ հետեւել եմ, չեմ կարող առանձնացնել մասնակիցներից որեւիցե մեկին: Միայն Վրաստանի ներկայացուցիչն էր քիչ թե շատ տարբերվում: Իսկ Անահիտը նույնիսկ փորձերի ժամանակ տարբերվում էր իր ոճով: Ի դեպ, այդ ամեը եւս մտածված էր: Սակայն արտիստներից թերեւս Ալսուին կառանձնացնեմ:

Փաստորեն, Դուք մրցույթին հետեւում էիք Հայաստանի՞ց:

— Ցավոք, չկարողացա ներկա գտնվել անձամբ, բայց անընդհատ կապի մեջ եմ եղել Անահիտի հետ: Պայքարը իսկապես դժվար է եղել, եւ կային բավականին լավ ձայնային տվյալներ ունեցող մասնակիցներ, սակայն Անահիտը ոչ միայն լավ ձայն ունի, այլ, կարծես, պատրաստի արտիստ է ու շատ լավ գիտի, թե իրեն ինչպես պահի, դրսեւորի, հուզի: Ամենից կարեւորը շատ անկեղծ էր ե՛ւ ետնաբեմում, ե՛ւ բեմում: Դա էր պատճառը, որ նրան սիրեց եւ գնահատեց հազարավոր ռուս հանդիսատեսը: Վկայությունը, որ մեկուկես ժամ համերգից հետո Անահիտին բաց չէին թողնում:

«ՈՉ ՄԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՆՐԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԵԼ»

Հայաստանյան պատվիրակությունը սպասու՞մ էր նման գեղեցիկ հաղթանակի։

— Իրականում այստեղից պատվիրակություն չէր մեկնել, ու ամեն-ինչ Անահիտը միայնակ է արել: Ոչ մի հեռուստաընկերություն կամ հիմնադրամ նրան չի աջակցել: Նրա կողքին էր միայն սիրելին՝ Նժդեհը: Մրցութային երրորդ օրը նրանց պետք է միանայինք ես եւ Արտյոմ Հակոբյանը, սակայն, ցավոք, իմ գնալը չստացվեց: Միացավ միայն Արտյոմը: Ու չնայած այս ամենին՝ Անահիտն իր տեսակով ուժեղ տեսակ է, ասաց կհաղթեմ ու հաղթեց: Նրա հաղթանակին հավատում էինք ես, Արտյոմը, նրա սիրելին ու, բնականաբար, հենց ինքը ՝ Անահիտը:

— Ֆիլիպ Կիրկորովը հիացմունքով արտահայտվեց  թե՛ մեր մասնակցի եւ թե՛ մեր երկրի մասին։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Իրականում չէի ցանկանա մեկնաբանել նրան ու անդրադառնլ Ֆիլիպի ելույթին, քանի որ մեկ անգամ իր ազգը ուրացողը, միշտ էլ կուրանա: Դրանք պարզապես խոսքեր էին: Տեսնելով Անահիտի ազդեցիկ ելույթը՝ տրվեց հույզերին ու ցանկացավ ցույց տալ, որ ինքն էլ է այս տաղանդավոր ազգից: Սակայն, կարծում եմ՝ մեզ պետք չէ նման թուլամորթ հայրենակից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում