Դաջվածքների մութ կողմը. թանաքում առկա բակտերիաները վտանգավոր են առողջության համար

Հասարակություն

ԱՄՆ Սննդի և դեղերի որակի վերահսկման վարչության (FDA) անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ դաջվածքներ և մշտատև դիմահարդարման՝ շուկայում առկա ​​որոշ ներկեր (PMU) վարակված են միլիոնավոր պոտենցիալ վտանգավոր բակտերիաներով, հայտնում է Euronews-ը։

Հետազոտությունը, որի արդուքներըը հրապարակվել է Applied and Environmental Microbiology հանդեսում, ուսումնասիրել է 17 տարբեր արտադրողների դաջվածքների՝ իբրև մարդկային վարակների հնարավոր աղբյուրներ ծառայող ներկի 75 նմուշներ:

Գիտնականները բացահայտել են, որ ԱՄՆ-ում վաճառվող դաջվածքի չբացված և կնքված ներկերի մոտ 35%-ը վարակված է մանրէներով։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ դաջվածքի չբացված և կնքված ներկերը կարող են պարունակել անաէրոբ բակտերիաներ, որոնք, ինչպես հայտնի է, զարգանում են թթվածնով ցածր հագեացած միջավայրում, օրինակ՝ մաշկի մաշկային շերտը, աերոբ բակտերիաների կողքին»,-ասում  է հետազոտության հեղինակ, FDA-ին առընթեր  Թունաբանության հետազոտությունների ազգային կենտրոնի մանրէաբան Սոնգ Չժե (Փիթեր) Կիմը:

Սա վկաում է նրա մասին, որ դաջվածքի աղտոտված ներկը կարող է վարակի աղբյուր լինել երկու տեսակի բակտերիայից: «տտավված արդյունքներն ընդգծում են այս ապրանքների մոնիտորինգի կարևորությունը ինչպես աերոբ, այնպես էլ անաէրոբ բակտերիաների, այդ թվում՝ հնարավոր պաթոգեն միկրոօրգանիզմների առկայության առումով»:

Հետազոտությունը բացահայտեց անաէրոբ բակտերիաների առկայությունը, որոնք զարգանում են թթվածնի ցածր պարունակությամբ միջավայրերում, ինչպիսին են մաշկի մաշկային շերտը, որտեղ ներարկվում է ներկը, ինչպես նաև թթվածին չպահանջող աերոբ բակտերիաներ:

Բակտերիաներ են հայտնաբերվել նաև որոշ աղտոտված ներկերի մեջ, որոնց փաթեթավորման վրա նշված է, որ այն մանրէազերծ է:

«Հարկ է նշել, որ մանրէաբանական վարակները սոսկկ այդ բարդությունների միայն մեկ կողմն են։ Բացի մանրէաբանական վարակներից, այս խնդիրների զգալի մասը կազմում են իմունոլոգիական բարդություններ, ինչպիսին են բորբոքային ռեակցիաներն ու ալերգիկ գերզգայունությունը, ինչպես նաև թունավոր ռեակցիաները, ասում է Կիմը: «Մեր ուսումնասիրության արդյունքների լույսի ներքո դաջվածքների ներկերի մանրէաբանական անվտանգությունն ապահովելու համար ցանկանում ենք ընդգծել այս ապրանքների շարունակական մոնիտորինգի կարևորությունը»,-ընդգծում է նա:

Սա առաջին դեպքը չէ, երբ դաջվածքների ներկերում հայտնաբերվում են այնպիսի նյութեր, որոնք կարող են սպառնալ առողջությանը:

Analytical Chemistry հանդեսում հրապարակված նախորդ ուսումնասիրությունը վերլուծել է դաջվածքի ներկի ինը հիմնական ապրանքանիշեր և պարզել, որ օգտագործվող որոշ բաղադրիչները պոտենցիալ վտանգավոր են:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված ներկերի 90%-ը պարունակում է հավելումներ կամ գունանյութեր, որոնք պիտակի վրա նշված չեն:

Կեսից ավելին պարունակում էր չբացահայտված պոլիէթիլեն գլիկոլ, մի նյութ, որը բազմակի ազդեցության դեպքում կարող է վնաս պատճառել օրգաններին:

Որոշ նմուշներում հետազոտողները հայտնաբերել են նաև 2-ֆենօքսիեթանոլ՝ քիմիական նյութ, որը մաշկի հետ բարձր չափաբաժիններով շփման դեպքում կարող է մաշկի, թոքերի և լյարդի գրգռում առաջացնել:

«Հուսով ենք՝ արտադրողները սա կընկալեն որպես իրենց գործընթացները վերաիմաստավորելու, իսկ նկարիչներն ու հաճախորդները՝ պիտակավորման և արտադրության բարելավման հնարավորություն»,- ասում է հետազոտության համահեղինակ, քիմիկոս, դոցենտ Ջոն Սվիերքը:

«Հարկ է նշել, որ մանրէաբանական վարակները սոսկկ այդ բարդությունների միայն մեկ կողմն են։ Բացի մանրէաբանական վարակներից, այս խնդիրների զգալի մասը կազմում են իմունոլոգիական բարդություններ, ինչպիսին են բորբոքային ռեակցիաներն ու ալերգիկ գերզգայունությունը, ինչպես նաև թունավոր ռեակցիաները, ասում է Կիմը: «Մեր ուսումնասիրության արդյունքների լույսի ներքո դաջվածքների ներկերի մանրէաբանական անվտանգությունն ապահովելու համար ցանկանում ենք ընդգծել այս ապրանքների շարունակական մոնիտորինգի կարևորությունը»,-ընդգծում է նա:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին