«Հրապարակ». Ուզում են խլե՞լ. ի՞նչ հիմքով

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 29-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, մասնավորեցվեցին «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 տարում ստադիոնում 1 մլրդ 200 մլն դրամ ներդնել: Նույն ընկերությանը՝ 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրվեցին նաեւ Ավան, Աճառյան փողոց 20/4 հասցեի շինությունները, որտեղ ընկերությունը, «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։

Սա Ռուբեն Հայրապետյանի կառուցած ֆուտբոլի ակադեմիան է: Իսկ «Հրազդան» ստադիոնը դեռ 2000-ականներից վարձակալել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, 2004 թ․ հուլիսի 22-ի որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձեւով այն օտարվել է վարձակալին: Վաճառքի գինը՝ 87 մլն 520 հազար դրամ: Տարեսկզբին դատախազությունը հայտնեց, թե պարզել է, որ մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից 200 անգամ ցածր գնով. Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ սկսվեց՝ Քրօր․ 441-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը) եւ 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Մինչդեռ Աշոտ Աղաբաբյանը երեկ պնդում էր, որ ստադիոնն իր սեփականությունն է, ինքը ոչ մեկին չի վաճառել եւ տեղյակ չէ, թե ինչի մասին է կառավարության որոշումը․ «Ուզում են խլե՞լ, ուզում եմ հասկանալ` ի՞նչ հիմքով են մասնավորեցնում, եթե ես 30 տարի հարկ եմ վճարել՝ ամսական 40 միլիոն, տարեկան համարյա 600 միլիոն, էդ ո՞նց են սեփականացնում»:

Հարցրինք` ինչ-որ բա՞ն եք պատրաստվում անել։ «Ի՞նչ կարող եմ անել, կառավարությունն էսօր ինչ ուզում, անում է»։ Հանձնելո՞ւ եք Ձեր սեփականությունը։ «Դե, հիմի կտամ, թե կգնամ միջազգային` կդատվեմ, չգիտեմ… ո՞նց կլինի ըտենց՝ խլեն մարդու սեփականությունը»: Խոսակցություններ կան, որ նոր վարձակալը «Վիվառո» ընկերության հետ առնչություններ ունի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում