«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Царь ненастоящий? ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը՝ «մարմանդ գետից վախեցի»: Ստացվում է, որ հայաստանյան տեղական «царь ненастоящий?»: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ստիպված է հրաժարական ներկայացնել եւ պատասխանատվության ենթարկվել: Այս համոզմանն է եկել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը եւ նշել. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններին ընդառաջ գրավոր դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի կամ ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոններից որեւէ մեկից հրաժարական ներկայացնելու պահանջով»: Ղազարյանի դիտարկմամբ՝ նա, այդ պաշտոնը զբաղեցնելով, խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 124-ի 4-րդ մասի՝ Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք։ Հարկ է նկատել, որ Սահմանադրությունը բացառում է ցանկացած այլ պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, անկախ դրա վճարովի կամ հասարակական հիմունքներից։ Տվյալ դեպքում՝ Հանրապետության նախագահը, իր պաշտոնից բացի, զբաղեցնում է ՀՊՏՀ կառավարման խորհրդի անդամի ե դրանով պայմանավորված նաեւ ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը՝ խախտվելով ՀՀ Սահմանադրությունը։ Բայց սարսափելին այս ամենը չէ, այլ այն, որ նույն Խաչատուրյանն է երկրում սահմանադրականության երաշխավորը…

Զարմանահրաշ լավատեսությամբ է աչքի ընկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «Այո՛, պատրաստվում ենք ընտրությունների. մենք լուրջ ձայներ ենք հավաքելու»: Թե ինչի՞ հիման վրա այդքան համոզված Հ. Աղազարյանը, կարող է երեք վարկած լինել՝ կա՛մ պայմանավորվել են որոշակի ընդդիմադիրների հետ, որ ֆեյք պայքարի արդյունքում էլի իշխանության վարկանիշը պետք է բարձրանա, կա՛մ հերթական անգամ նրա բերանով իշխանությունը հանրային տրամադրություններ է ստուգում ու արհեստական թեժ աշուն ապահովում, կա՛մ վերջինս, պարզապես, չի տիրապետում իրավիճակին: Մեզ մնում է հռետորական հարց բարձրացնել՝ լուրջ ձայներ հաստա՞տ հայերն են տալու:

Ի տարբերություն Հովիկ Աղազարյանի՝ բավական անկեղծ է եւ իրատես այս իշխանության աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Նա զգուշացրել է, որ Հայաստանում պոտենցիալ ծնողների թվաքանակն իջել է 50-60 հազար մարդով, ինչը կհանգեցնի ծնելիության կրճատման։ Ըստ նրա` Հայաստանի Հանրապետությունում շատերը հակված են երրորդ երեխան ունենալ՝ ի տարբերություն եվրոպական շատ երկրների, որտեղ մարդիկ չեն ցանկանում երկուսից ավելի երեխա ունենալ, բայց սոցիալական խնդիրների պատճառով Հայաստանոմ այդ քայլին չեն դիմում։ Վերջում էլ Խաչատրյանը հավաստիացրել է, թե պետությունը կձգտի լուծել այդ խնդիրը, որպեսզի ընտանիքներն առավելագույն թվով երեխաներ ունենան։ Մնում է հարց բարձրացնել՝ բա վեց տարի է կառավարության գործի անունն ի՞նչ էր՝ բացի հնդիկներով բնակչության պակասը լրացնելուց:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան