«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Կիսաբաց լուսամուտները» սեպտեմբերից նոր թողարկումներ չի ունենա. Հրաչ Մուրադյան

Մշակութային
«Կուզեի ասել, որ ամեն սկիզբ ունի ավարտ, բայց չեմ ուզում... Այս նկարը 14 տարեկան է. այն անելիս ես ու ինձ հետ այս նոր ճանապարհ դուրս եկածները չգիտեինք՝ մեզ ինչ է սպասվում, ու որքան երկար է այն լինելու:
 
2010թ.-ի դեկտեմբերի 11-ն էր, տրակտի/փորձի/ էինք, վաղը պիտի նկարահանեինք «Կիսաբաց Լուսամուտների» առաջին մի քանի թողարկումը: Նկարահանումից 12 ժամ առաջ դժվար էր պատկերացնել, որ նկարահանումները տեղի էին ունենալու, բայց դա որեւէ մեկին չէր խանգարում անխնա աշխատել, որ վաղը գա, ու վաղը թույն լինի... ու այդպես յուրաքանչյուր վաղը` Կիասբացի ամեն նկարահանում պիտի թույն լինի: Այսպես 14 տարի: էական չէին անքուն գիշերները, իրար հաջորդող ահավոր սթրեսային օրերը. 14 տարի ոչինչ էական չէր, բացի նկարահանման օրից:
 
Մենք նկարահանումների պատճառով ներկա չեղանք մեր հարազատների վերջին հրաժեշտին, բոլորս առնվազն մեկ անգամ նշեցինք մեր ծննդյան տարեդարձը նկարահանման տաղավարում, ամուսնացանք, երեխաներ ունեցանք, լսեցինք սարսափելի լուրեր, եկան տասնյակ շտապօգնության մեքենաներ, բայց ոչինչ կանգ չառավ. մենք շարունակեցինք նկարահանումները։ 14 տարի։
 
Թիմը մեծացավ, հետո փոքրացավ նորից: Մոցս, Երոս, Անուլս, Նելլիս, Աննաս, Մերիներս, Մագաս, Գայուշս, Լյովս, Վահես, Արարատ ձյաձաս, Օֆելս, Յուրս, Լիլիթս, Ռոմս, Լաուրիկս, Մհերս, Սուրոս, Էլենս, Միլենաս, Կարինես, Հասմիկներս, Անուլս, Սաթիկս ու էլի լիքը սրտումս տեղ ունեցող մարդիկ (ներող եթե որեւէ մեկին մոռացա): Մարդիկ եկան ու գնացին... Մեր մեծ ընտանիքի օպերատորներն ու վարորդները, որոնք ստիպված էին աշխատել անձրեւին ու բուքին, անցնել հարյուրավոր կիլոմետրեր՝ հաղորդման համար տեսանյութեր ապահովելու համար։ Փորձագետները, որոնց հետ կա՛մ ընկեր, կա՛մ գործնկեր դարձանք, կա՛մ...
Տաղավարում ներկա մեր հանդիսատեսը։ Աշխարհով մեկ սփռված մեր հեռուստադիտողը, որ սիրո, քննադատության, աղոթքի ու անեծքի պակաս երբեք լրացնելու կարիք չունեցան: ATV֊ին, որին ձեզնից շատերը Կիսաբացի ալիք են անվանում մինչ օրս: ATV-ի բոլոր ղեկավարներին, որոնք մեր լինելու համար պայքարեցին կամ... Ու իհարկե մեզ վստահող մի քանի հազար հյուրերը՝ իրենց ամենաիրական պատմություններով:
 
Ապրեցինք միասին հեղափոխություն, քովիդ ու պատերազմ: Ապրեցինք, որովհետեւ գիտեինք ինչ ենք ուզում, ինչպես ենք ուզում ու ինչու ... ու մեզ համար բացարձակ էական չէր, որ մեզ զրպարտում էին, չարախոսում, ստեր հնարում, ծիծաղում մեզ, իրենց նմանների ու իրենցից տարբերների վրա: Մենք եղանք ու մինչեւ վերջ մնացինք միակ հարթակը, որտեղ կարելի էր ՀՀ ցանկացած տեսակի, բնավորության, աշխարհայացքի քաղաքացու հանդիպել, ու որտեղ հեռուստատեսությունը լսարան մանիպուլացնելու տեղ չէ: Լսել նրանց, երբեմն հասկանալ, երբեմն զարմանալ, երբեմն զայրանալ՝ երբեք չիմանալով էլ ինչ չես տեսել ու լսել... Այս ամենի արդյունքում՝ մեծանալ մարդկանց հետ ու ավելի զուսպ դառնալ:
 
Կիսաբացը կա ու կլինի իմ ամենան՝ իր թիմի ու մարդկությանը տվածի պատճառով: Շնորհակալ եմ բոլորին 14 տարիների համար, որոնք ոչինչի հետ չէի փոխի:
«Կիսաբաց լուսամուտները» սեպտեմբերից նոր թողարկումներ չի ունենա: Մեր իրականության ու բարքերի մեջ միայն գործդ լավ անելն այլեւս բավական չէ:
Հ.Գ. Մենք կհանդիպենք «Բաց Թեմա»-յում մինչեւ գան ուրիշ ժամանակներ...», - գրել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հաղորդավար եւ պրոդյուսեր ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան