«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վերջին սպարապետի կերպարը կերտած Լեւոնյանը փակագծեր կբացի ֆիլմի պրեմիայից հետո

Մշակութային

Նկարահանվում է գեղարվեստական ֆիլմ՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Ֆիլմը բացառապես հիմնված է իրական դեպքերի վրա եւ ներկայացնում է իրական Վազգեն Սարգսյանին՝ մանկությունից մինչեւ մահը: Սպարապետին մարմնավորելու է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանը:

«Իրավունք»-ին հաջողվել է պարզել որոշ մանրամասներ` կապված ֆիմի հետ՝ վերնագիր, դերասանի ընտրություն եւ այլն: Այսպիսով՝ մինչ դերասանի ընտրության վերջնական որոշմանը հանգելը՝ եղել են առաջարկներ, որ սպարապետին մարմնավորի իր իսկ եղբայրը ՝ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արմեն Սարգսյանը, ով իսկապես շատ նման է սպարապետին, սակայն նա դեմ է եղել՝ ասելով. «Խորիկը ավելի ճիշտ եւ արհեստավարժ կներկայացնի Վազգենի կերպարը»։

Ի դեպ, նախնական տեղեկություններով՝ ֆիլմի վերնագիրն է՝ «Վազգենը՝ վերջին Սպարապետը», ինչը սոցցանցերում արդեն իսկ դարձել է լայն քննարկման առարկա:

Մենք նաեւ փորձեցինք կապ հաստատել Խորեն Լեւոնյանի հետ եւ մանրամասներ ճշտել՝ ֆիլմի եւ իր դերակատարման մասին, բայց դերասանը չցանկացավ փակագծեր բացել՝ խոստանալով, որ ֆիլմի ավարտից հետո անպայման կխոսի եւ կներկայացնի առավել մանրամասն ողջ նկարահանման ընթացքի մասին:

Նշենք, որ նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ պրեմիերան նախատեսված է 2025 թվականին: Վազգեն Սարգսյանի զարմուհին՝ Նոնա Սարգսյանը, ով ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է, ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու հայտնել իր շնորհակալությունը ողջ նկարահանող անձնակազմին:

«Ֆիլմը բացառապես հիմնված է իրական դեպքերի վրա եւ ներկայացնում է իրական Վազգեն Սարգսյանին՝ մանկությունից մինչեւ մահ: Խոստանում ենք 2025 թվականին ներկայացնել այս բացառիկ ֆիլմը», - նշել է նա: Իսկ հայրը՝ Արմեն Սարգսյանը, ընդգծել է, որ ֆիլմի ամբողջ թիմը ջանք ու եռանդ չի խնայում սպարապետին վայել արդյունք ստանալու համար. «Ընտրված են լավագույն արտիստները, վստահ եմ՝ ֆիլմը շատ մեծ արձագանք կունենա»:

Մեզ մնում է միայն հաջողություն ցանկանալ ֆիլմի ստեղծագործական անձնակազմին եւ սպասել պրեմիերային:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան