«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խիստ մտահոգիչ եմ համարում «բռնակցում» ձեւակերպումը՝ այդ պատմական ժամանակաշրջանի համար. Հովհաննիսյան

Ներքաղաքական
8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում տեղ գտած պատմական զեղծարարության վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի կոշտ հայտարարությունից ժամեր անց` ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, թե այն արդեն վերախմբագրվել է։ Դասագրքում ռուս-պարսկական պատերազմներից հետո 19-րդ դարասկզբին Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով Արեւելյան Հայաստանի գավառների անցումը Ռուսական կայսրությանը՝ որպես ռուսական բռնակցում էր նկարագրվել։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է ՀՊՄՀ Պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմաբան ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
 
— Օրերս հայտնի դարձավ, որ երաշխավորում է ստացել հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը, որը կրկին հրատարակության է պատրաստել «Մասնակցային դպրոցը»։ Այս դասագրքի 82-րդ էջում Արեւելյան Հայաստանի Ռուսաստանին միացումը համարվում է «բռնակցում»։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս ձեւակերպմանը:
 
— Ես խիստ մտահոգիչ եմ համարում այդ ձեւակերպումը, որովհետեւ «բռնակցում» եզրույթը նախեւառաջ չի համապատասխանում տվյալ պատմական ժամանակաշրջանում տեղի ունեցած այն գործընթացին, որը նկարագրված է դասագրքում: «Բռնակցում» ի՞նչ է նշանակում: Եթե մի տարածքում գոյություն ունի պետականություն եւ որեւէ մի կայսրություն եկել է այդ պետականությունը ոչնչացրել է, պետականության գոյությունը եւ տարածքը կցել է իր տարածքին՝ որպես սովորական իր կայսրության մեկ հատված, ապա այդ պարագայում բռնակցում եզրը լիովին հնարավոր է դնել իր կիրառության մեջ:
Սակայն այն, ինչ 17-րդ դարի սկզբից տեսած իրավիճակն է բնութագրում, ապա այդ պարագայում բացարձակ կիրառելն անթույլատրելի է, քանի որ մենք տեղյակ ենք, որ, ցավոք սրտի, Արեւելյան Հայաստանի տարածքում չկար որեւէ հայկական պետություն կամ պետական կազմավորում, եւ այդ ընթացքում մի կայսրությունը գրավում էր մեկ այլ կայսրությանը:
Դրան գումարած, եթե հաշվի առնենք այդ ամենին հաջորդող տասնամյակներում տեղի ունեցած գործընթացները ( նկատի ունեմ արեւելահայության հետ վերադարձը իրենց օջախներ, վերաբնակեցումը Արեւելյան Հայաստանի), ապա սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքի համար շատ ավելի նպաստավոր միջավայրի ստեղծումը հայկական միջավայր ունենալու եւ կյանքը զարգացնելու տեսակետից՝ Ռուսական կայսրության պայմաններում, որ անհամեմատելի էր, ինչպես նաեւ պարսկական, էլ չեմ ասում Օսմանյան կայսրությունից վերցված իրավիճակին, ապա այդ պարագայում լիովին «բռնակցում» եզրն իմ կարծիքով՝ քաղաքականացված եզրույթ է եւ չի համապատասխանում տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողություններին:
 
— Պարոն Հովհաննիսյան, արդյո՞ք պատմագիտական հանրույթը չի պատրաստվում իր ձայնը բարձրացնել:
 
— Պատմագիտական հանրույթն իր ձայնը, ըստ էության, այս կամ այն կերպ բարձրացրեց: Ես ինքս գիտեմ, որ արձագանքներ եղել են: Ինքս նաեւ մամուլից տեղյակ եմ նախարարության արձագանքից, որ իրենք պատրաստվում են ինչ-որ շտկումներ կատարել:
Դեռ չգիտեմ` ինչպիսի: Հուսանք, որ այդ շտկումները կկատարվեն, բայց հաշվի առնելով 7-րդ դասարանի դասագրքի սխալաշատ իրավիճակը, եւ այն պատմությունները, որոնք կապված են եւ հաշվի առնելով, որ 7-րդ դասարանի դասագիրքը նույն հեղինակի եւ նույն կազմակերպության կողմից են հրապարակվել, ապա այստեղ ակնկալիքներն այդպես մեծ չեն: Միգուցե, այդ մի բառը փոխվի, ես չգիտեմ, թե ինչպես կփոխվի, բայց ընդհանուր առմամբ՝ մենք գիտենք, որ խնդիրներ կան, եւ հատկապես պատմության, հումանիտար առարկաների հետ կապված մտահոգիչ որոշ հարցեր:
 
— Մի՞թե այս ձեւակերպմամբ չի ստացվում այնպես, որ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսն էր նաեւ այդ, այսպես կոչված, բռնակցողներից մեկը՝ իր անձնվեր պայքարով:
 
— Դե իհարկե: Մինչդեռ Ներսես Աշտարակեցու առաջնորդությամբ՝ կամավորական ջոկատներն ակնկալիքներ ունեին, որ հետագայում այդ տարածքների վրա կստեղծվի հայկական պետականություն, հայկական թագավորություն: Այդ իմաստով, իհարկե, հիասթափվեցին հայ գործիչները, եւ այն ակնկալիքները, որ կային, չիրականացան, հայկական որեւէ տեսակի անկախ կամ կիսանկախ պետական կազմավորում չստեղծվեց:
 
Ժամանակավորապես ստեղծվեց Հայկական մարզը՝ 1828 թվականից սկսած մինչեւ 1840 թվականը եւ դրանով, ըստ էության, սահմանափակվեց: Հետագայում այս տարծքները որպես ռուսական սովորական նահանգի կարգավիճակով բաժանվել են մի քանի նահանգների մեջ: Հիմնական մասը Երեւանի նահանգի մեջ դարձան Ռուսական կայսրության կազմի մի մասը, իսկ հետագայում, այսպես ասած, Ռուսական Անդրկովկասի փոխարքայության մեկ մասը:
 
— Պատմություն առարկայի նմատմամբ նման վերաբերմունքը, դրանից զատ, նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չդասավանդելը, ինչի՞ մասին է փաստում:
 
— Նույն «Հայոց եկեղեցու պատմության» հետ կապված` մենք բազմիցս խոսել ենք եւ եթե նույն 7-րդ դասարանի դասագրքին անդրադառնանք եւ նաև 8-րդ դասարանին, ապա խոստանում էին, որ «Հայոց եկեղեցու պատմությունը», այսպես ասած, որպես Հայոց պատմության մեկ մաս՝ պետք է ներառված լինի «Հայոց պատմություն» առարկայի մեջ: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այդ ինտեգրումը ոչ անհրաժեշտ ծավալով է իրականացված եւ բացի այդ, եկեղեցու պատմությունը՝ դա միայն եկեղեցու պատմությունը չէր:
 
Այնտեղ կրոնածիսական, ինչպես նաեւ բարոյախրատական դաստիարակության հետ կապված եւս թեմաներ գոյություն ունեին, որոնք զուտ հենց տեխնիկական ծավալի տեսակետից ուղղակի հնարավոր չէ ինտեգրել «Հայոց պատմության» դասագրքի մեջ: Ուստի՝ մեր կողմից մնում ենք նույն կարծիքին, որ այդ առարկան խիստ անհրաժեշտ է դպրոցի համար: Այլ հարց է, որ նախորդ ծրագրերը, դասագրքերը, դասավանդման ձեւն ու մոտեցումները նաեւ փոխելու կարիք կա: Դե բնականաբար, կյանքն առաջ է գնում, զարգանում է, ի հայտ են գալիս նոր մոտեցումներ, նոր խնդիրներ, նոր պատկերացումներ, բայց դա բոլորովին այլ հարց է: Մինչդեռ առարկան ուղղակի մեխանիկորեն դնել ամբողջությամբ հանել՝ իմ կարծիքով՝ չի բխում սովորողների լավագույն շահերից:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան