«Կրիմինալ» երևույթը հասել է այն աստիճանի, որ ստիպում է հաշվի նստել իր հետ. Փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Իրավական

Վերջին շրջանում գրեթե ամեն օր պաշտոնական տեղեկագրերը գուժում են սպանությունների, վենդետաների, գողական ռազբորկանների մասին։ Ինչո՞վ է պայմանավորված այսչափ ահագնացող կրիմիմալի աճը, ովքե՞ր են պատասխանատու երկրում ստեղծված կրիմինալ ամենաթողության համար հարցը ուղղել ենք նախկին դատախազ, այժմ փաստաբան ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ, ով կիսելով հանրային մտահոգությունը նախ նշեց.

-Վերջին շրջանում, այ՛ո, հաճախակի ենք ընթերցում ահասարսուռ սպանությունների, խորքում տևական ու բազմադրվագ կոնֆլիկտներ պարունակող խնդիրների՝ հանցավոր դրսևորումներով լուծման դեպքերի մասին հրապարակումներ, որոնք հետագայում հաստատվում են նաև քննչական մարմնի պաշտոնական հաղորդագրություններով:

Ընդհանրապես հանցավորության վիճակը վերլուծելու, հետևություններ անելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար նախ այն պետք է համեմատել նախորդ տարիների վիճակագրության հետ, իսկ հետո պետք է գնահատել նաև այն տեսանկյունից, թե որքանով է հանրային անվտանգությանը, մարդու կյանքին ու առողջությանը, պետության ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող այդ չարիքը կառավարելի: Փորձել հասնել նրան, որ ընդհանրապես հանցավոր արարքներ չլինեն, հասկանալի է, որ դժվար է, բայց դրանց թիվը պետք է լինի այն աստիճան կառավարելի, որ հանրությունը իր կենսակերպը, կյանքի ռիթմն ու ընթացքը կազմակերպելիս ստիպված չլինի հաշվի առնել նաև նմանատիպ երևույթները կամ որոշակի հակասոցիալական, կրիմինալ կյանք վարող սուբյեկտների գոյությունը: Հասարակ օրինակ՝ եթե մարդը հասարակական օբյեկտում տեսնում է խրախճանքի մեջ գտնվող՝ մի խումբ հակասոցիալական վարք ցուցաբերող անձանց և որոշում է իր կամ ընտանիքի հանգիստը կազմակերպել այլ վայրում՝ վերջիններից տածվող վտանգից խուսափելու կամ ավելորդ խնդիրների մեջ չհայտնվելու համար, նշանակում է, որ կարմիր լույսը արդեն վառվել է, նշանակում է, որ «կրիմինալ» երևույթը հասել է այն աստիճանի, որ ստիպում է հաշվի նստել իր հետ:

Մեր զրուցակցի պնդմամբ.

-2024թ. իննամսյակի դրությամբ հանցավորության պաշտոնական վիճակագրությանը և նախորդ տարվա համեմատական ցուցանիշներին չեմ տիրապետում, բայց անկախ նրանից, թե թվերը ինչ պատկեր կհրամցնեն, ակնհայտ է, որ այն մտահոգիչ է: Որովհետև եթե նախկին տարիների համեմատությամբ նույնիսկ չունենք աճ կամ առնվազն նույն պատկերն է, ապա դա չի նշանակում, որ առկա վիճակը պետք է համարել գոհացուցիչ, իսկ աշխատանքները՝ բավարար:

Հանցավորությունը շատ նուրբ, զգայուն թելեր ունի և ուղղակիորեն փոխկապակցված է դրա դեմ տարվող պայքարի տևողության, գործիքների, պայքարի վճռականության, ձևի և բովանդակության հետ: Հատկանշական է, որ հանցավորության աճի կարող է հանգեցնել ոչ միայն հանցավորության դեմ պայքարի բացակայությունը, այլև ակտիվ պայքարը, ընտրանքային թիրախների դեմ պայքարը, ընդհատումներով պայքարը: Սա նշանակում է, որ հանցավորության դեմ պայքարում արդյունքի հնարավոր է հասնել միայն մի պարագայում, եթե այդ պայքարը կրում է անընդհատ բնույթ, եթե այն իրականացվում է առանց բացառության և եթե հանցավորությունը որպես չարիք է ընկալվում հասարակության մեծամասնության կողմից: Բայց այստեղ ևս մենք ինչ-որ տեղ բացառիկ ենք: Երբեմն հրապարակվում են իրավապահ մարմինների կողմից այս կամ այն հանցավոր երևույթի դեմ պայքարի տեսանյութեր, տեղեկություններ և որքան էլ զարմանալի լինի, այդ «հանցավոր երևույթը» քննադատելու փոխարեն սկսվում է տվյալ երևույթը կամ դրանցում ներգրավված անձանց արդարացնող կամ պաշտպանող մեկնաբանությունների կամ հայտարարությունների տարափ: Գիտե՞ք, որքան էլ ասենք այս կամ այն գործառույթը պետության պարտականությունն է և պետությունը այն պետք է կատարի՝ անկախ ինչ է մտածում հանրությունը կամ հանրության մի հատվածը, միևնույն է հանրային կարծիքը միշտ վճռորոշ նշանակություն է ունենում, որովհետև պետության պարտավորություններն իրագործողները հանդիսանում են պաշտոնատար անձինք, ովքեր նույն հասարակության մի մասն են ու կամա թե ակամա կաշկանդված են հանրային կարծիքով կամ առնվազն հետևում են դրան: Սա նշանակում է, որ  հանրային աջակցության բացակայության կամ առավել ևս հանրային հակադրության պայմաններում բազմակի անգամ բարդ է նույնիսկ սոցիալական բարիք ստեղծելը: 

Երևի նկատեցիք, Ձեր հարցին մինչ այս պահը պատասխանեցի որպես նախկին դատախազ, ոչ որպես փաստաբան: Բայց վերջին գրեթե մեկ տարում ՀՀ-ում աշխատելով որպես փաստաբան, շփվելով բազմաթիվ մարդկանց հետ, ինձ համար վեր եմ հանել մի շարք խնդիրներ, որոնք ազդում են հանցավորության դեմ պայքարի արդյունավետությանը: Այս կարճ ժամկետում ես տեսել եմ հանցավորության դեմ պայքարող օրինակելի և հակառակը՝ հանցագործների հետ համագործակցվող, այդ պայքարը ծաղրող ոստիկանների, պատասխանատու, օբյեկտիվ և հակառակը՝ օրենքից ու իրավաբանությունից անտեղյակ քննիչի, առաքելությանը հավատարիմ և հակառակը՝ իր գործառույթից բավականին հեռու դատախազի: Այս ամենի մասին քաջատեղյակ են հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր առնչվում են իրավապահ մարմինների գործունեության հետ և այստեղից սկսվում է ձևավորվել հանրային վերաբերմունքի անլրջությունը: Եվ որքան էլ փորձ է արվում իրավապահ մարմինների աշխատանքը կամ դրանց առանձին դրվագները հանրայնացնելով հասարակությանը համոզել հակառակը, չի ստացվում, քանի որ թվարկածս իրավիճակները շարունակում են իրենց բացասական ազդեցությունն ունենալ և այդ ամենի կողքին արվող իրական, նվիրյալ անձանց աշխատանքը արժեզրկվում է, սկսվում է ընկալվել որպես թոզփչոցի, որպես բեմականացում, քաղաքականացվում է (եթե նույնիսկ այդպիսի երանգներ չունի), անձնավորվում է, ստանում երանգներ ու սուբյեկտիվ գնահատականներ: Այս առումով հանցավորության դեմ պայքարը պետք է որակապես նոր դաշտ տեղափոխվի, ընդգրկի հանրային լայն շրջանակները, դառնա հանրության համար համոզիչ, ընկալելի, վստահելի, անդադար ու աննահանջ: Երբ հանրությունը սկսեց դրանում համոզվել, հոգեբանորեն, մտքով ու վարքով դառնալու է դրա մասնակիցն ու աջակիցը, իսկ այդ դեպքում հանցավորության պատկերը փոփոխվելու է մեր աչքի առաջ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում