Ուբրոգեպանտ դեղամիջոցը կանխել է միգրենի նոպան փորձարկվողների 65 տոկոսի մոտ. HealthDay
ՀասարակությունՈւբրոգեպանտ դեղամիջոցը կարող է կանգնեցնել գլխացավը միգրենի նոպայի ամենասկզբում։ Եթե միգրեն ունեցողները դեղն ընդունեն նոպայի ամենափոքր նշանի դեպքում, նրանք կկարողանան լիովին ազատվել ախտանշաններից։ Այս մասին տեղեկացրել է HealthDay-ը։
Հետազոտությանը մասնակցել է 518 պացիենտ, որոնք ունեցել են ամիսը 2-8 միգրենի նոպա։ Նրանք բոլորը կարողացել են որոշել, որ միգրեն է սկսվելու նոպայից մի քանի ժամ առաջ՝ լույսի եւ ձայնի հանդեպ զգայունակության բարձրացումից, հոգնածությունից, պարանոցի ցավից կամ մկանների լարվածությունից, գլխապտույտից, տարատեսակ տեսողական ախտանշաններից (վիզուալ աուրա)։
Մասնակիցներին պատահական սկզբունքով տվել են կամ դատարկահաբ (առանց ակտիվ նյութի), կամ 100 գրամ ուբրոգեպանտի դեղահաբ։ Դեղահաբն ընդունելուց մեկ օր հետո ուբրոգեպանտ ընդունողների 65 տոկոսը տեղեկացրել է, որ միգրենի ախտանշանները գրեթե չեն եղել։ Դատարկահաբի խմբում այդպիսիք եղել են 48 տոկոս։ Այս արդյունքն ապացուցում է ուբրոգեպանտի բարձր արդյունավետությունը։
Միգրենի նոպան կարող է անհնար դարձնել առօրյան եւ աշխատանքը ամբողջ օրվա ընթացքում։ Որոշ պացիենտներ տառապում են նոպաներից ամիսն ավելի քան 15 անգամ։ Նոր դեղամիջոցը կարող է զգալիորեն բարելավել նրանց կյանքի որակը։

