«Հրապարակ». ՔՊ-ական նախկին մարզպետն արել է այն, ինչի համար դատեցին Մամիկոն Ասլանյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորը մոռացել են, որ Մամիկոն Ասլանյանին մոտ 3 տարի կալանավայրում պահեցին համայնքային հողերի հետ կապված մեղադրանքով, որ նա թույլ էր տվել մի վանաձորցու՝ գերեզման սարքել համայնքի հողերի վրա, եւ բավարարվել էր նրան տուգանելով: Պարզվում է` այս փարիսեցի իշխանությունները չեն նկատել, որ Լոռվա նախկին մարզպետ, ՔՊ-ական Արամ Խաչատրյանի վաղամեռիկ կնոջը հուղարկավորել են Վանաձորի գերեզմանատան տարածքից դուրս՝ բարձրավոլտ էլեկտրասյան տակ:

Այսինքն՝ մի տարածքում, որը համարվում է վաճառքի ոչ ենթակա համայնքային սեփականություն։ Ընդ որում, եթե Ասլանյանի գործով անցնող անձն ինքնակամորեն խախտել էր գերեզմանոցի սահմանները, ինչի մասին կարող էր համայնքի իշխանությունը տեղյակ չլինել, ապա Խաչատրյանի կնոջ գերեզմանն ակնհայտորեն դուրս է գերեզմանոցի օրինական սահմաններից, տարածքը հարակից է Մ6 միջպետական մայրուղուն։ Փաստորեն, մասնավոր գերեզմանատուն է սարքել:

Բայց այստեղ մի կարեւոր տարբերություն կա` Մամիկոն Ասլանյանը ՔՊ-ական չէ, ժամանակին եղել է ՀՀԿ-ական եւ Փաշինյանի հետ կապ չունի, իսկ Արամ Խաչատրյանը սրսուռ ՔՊ-ական է` ՔՊ-ի պաշտոնյա եւ նիկոլական: Ասլանյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով․ ըստ իրավապահների՝ սեփականաշնորհման ոչ ենթակա հողակտորներից մեկն օտարվել է նախկին համայնքապետի մտերիմի կնոջ մորը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում