«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք. FIP

Իրավական

Ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք: Այս մասին հայտնում է Փաստերի ստուգման հարթակը (FIP):

 

Կայքը գրում է. «Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։

 

1։25 րոպեանոց տեսանյութում https://www.youtube.com/watch?v=GFuxuGeFDgg երևում է՝ ինչպես են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, շարքերով կանգնած, լսում ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգները։

 

Ուժեղացված ծառայություն իրականացնելու գործընթացում ներգրավված են եղել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության ոստիկանության զորքերի ծառայողներ ու պարեկներ։

 

Այնուհետև տեսանյութում շատ կարճ, լուսանկարներով ներկայացվում են ուժեղացված ծառայության արդյունքները՝ ստուգվել է 599 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել են հրացան, նռնակ, երկու ինքնաձիգ, երկու գազային ատրճանակ, տասը սառը զենք։

 

Ոստիկանության տարածած պաշտոնական տեսանյութում ցուցադրվում են գտածոյի լուսանկարները։

 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այդ լուսանկարները և պարզել, որ ոստիկանության ծառայողների գտածոն ամենևին էլ ինքնաձիգ, նռնակ կամ այլ արգելված ու մահացու զենք չէ, ինչպես ներկայացվում է տեսանյութում։ Դրանց մեծ մասը պարզապես խաղալիք է եղել։

Որպեսզի մեր ստուգման արդյունքն ավելի մեծ արժանահավատություն ունենա, մեկնաբանություն խնդրեցինք հրաձգության հրահանգիչ Հրայր Ավետիսյանից։ Նա ևս պնդեց, որ հայտնաբերված ու լուսանկարներում պատկերված իբրև թե զենք-զինամթերքի մի քանի օրինակները խաղալիքներ են ու հասանելի են հանրությանը, հատկապես՝ երեխաներին։

 

Օրինակ՝ լուսանկարում կարմիր լարով այսպես կոչված զենքը խաղալիք է, այսինքն՝ ՀՀ-ում գրանցման ենթակա չէ, բաց վաճառքում է ու սերտիֆիկացման ենթակա չէ։

 

«Շագանակագույն փամփշտատուփով զենք ներկայացվածը խաղալիք է, սթրայքբոլային է համարվում, էլեկտրական նասոսով խաղալիք է, մինչև 100 մ/վ արագությամբ պլաստմասե գնդիկներ է կրակում ու իմ և ձեր երեխաները կարող են մտնել խանութից առանց որևէ խնդրի գնել դա»,- ներկայացնում է Հրայր Ավետիսյանը։

 

Ինչ վերաբերում է տեսանյութում ներկայացված իբրև թե նռնակին, ապա դա սովորական հրավառության համար նախատեսված խաղալիք է, որը կարելի է ազատորեն գնել շուկայից։

 

«Ցանկացած մարքեթփլեյս որ մտնեք, փնտրեք страйкбольная граната, 3000-4000 դրամով հենց այդ նույն նռնակները հնարավոր է ձեռք բերել։ Արտաքինից նռնակի նման է, բայց դա զենք չէ»,- ասում է Ավետիսյանը։

 

Հանուն արդարության նկատենք նաև, ոստիկանության տեսանյութում երևում է նաև գազային ատրճանակ, որը, չգրանցված լինելու պարագայում, ՀՀ օրենսդրության պահանջով կարող է առգրավվել։

 

Այսպիսով, ոստիկանությունը սխալ, մանիպուլյատիվ տեղեկություն է տարածել՝ հանրության շրջանում ստեղծելով տպավորություն, թե իրականացված ուժեղացված ծառայությունը շոշափելի արդյունքներ է գրանցել և հայտնաբերվածն իրական զենք է։ Մինչդեռ, իրականում, ոստիկանությունը քաղաքացիների մեքենաներից մի քանիսից հայտնաբերել է ընդամենը խաղալիք զենք»:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան