«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պետք է կարողանանք համախմբվել, մեր պայքարը դեռ առջեւում է. Վոլոդյա Գասպարյան

Տեսանյութեր

Արցախի անկախության 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում բացվել է «Արցախյան համանվագ» խորագրով գեղարվեստա-վավերագրական բացառիկ լուսանկարչական եռօրյա ցուցահանդես:

«Իրավունքի» հետ զրույցում ՀՀԿ հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի նախագահ ՎՈԼՈԴՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ասաց, որ Հանրապետական կուսակցությունը, կազմակերպելով այս ցուցադրությունը, փորձել է ներկայացնել Արցախյան շարժումից սկսած՝ Արցախյան առաջին պատերազմը, պետականաշինությունը, քառօրյա եւ 44-օրյա պատերազմները, 2020 թվականից հետո տեղի ունեցած դեպքերն ու արցախցիների բռնի տեղահանությունը:

«Կարծում եմ՝ ամբողջությամբ ներկայացրել ենք արցախյան տարեգրությունը՝ պատմությամբ հանդերձ: Այս լուսանկարները տանում են մեզ տարբեր հուզումնալից շրջաններ՝ հաղթանակներից ու ձեռքբերումներից հասնելով մինչեւ Արցախում ավերածություններ ու տեղահանություն: Կարծես, 100 տարի առաջվա պատմությունը նորից կրկնվում է: Բայց այս ցուցահանդեսը նաեւ ցույց է տալիս, որ մենք կրկին պետք է կարողանանք համախմբվել, ուս ուսի տալ, որովհետեւ մեր պայքարը դեռ առջեւում է: Մենք պետք է, վեր հանելով խնդիրները, աշխարհին ներկայացնենք մեր պետության իրական սահմանները եւ կարողանանք հետ բերել մեր Արցախն ու պատմական հայրենիքը», - ընդգծեց Գասպարյանը:

ՀՀԿ հոգեւոր-մշակութայինեւ գիտակրթական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի համար ընտրվել են 14 հեղինակի լուսանկարներ, նաեւ ընդգրկվել են արխիվային լուսանկարներ:

Ի դեպ, լուսանկարների հեղինակների շարքում են 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմում զոհված Տիգրան Ավետիսյանի լուսանկարները: Նրա մայրը՝ ԱԴԵԼԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ պատմեց, որ Տիգրանի նախասիրություններից մեկն էր լուսանկարելը. «Որդիս ծառայում էր Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիրքերում եւ զոհվեց սեպտեմբերի19-ին: Նրա լուսանկարները, որոնք ցուցադրված են, բոլորն արվել են Արցախի շրջափակման ընթացքում: Տիգրանի նաեւ ալբոմն է լույս տեսել՝ վերնագրված «Կյանքս հանուն կյանքերի», որի երկրորդ մասում ամբողջովին ներկայացված է «Արցախը Տիգրանի աչքերով»: Նա սիրում էր լուսանկարել արեւածագը, մայրամուտը, բնությունը: Ուղղակի սիրահարված էր Արցախին»:

Տիկին Ադելինան շեշտեց, որ Տիգրանը ծնվել է Արցախում՝ զինվորականի ընտանիքում եւ մեկ րոպե անգամ մտքով չի անցել, որ պետք է այնտեղից դուրս գա. «2020 թվականին երկու ամսվա ծառայող էր, երբ վիրավորվեց, ծանր վիրահատություն տարավ, բայց ժամկետային ծառայությունը չվերջացրած՝ պայմանագիր էր կնքել եւ անցել ծառայության՝ եւս երեք տարով: Իր կյանքի մինչեւ վերջին օրն էլ դիրքեր էր բարձրանում: Ասում էր՝ չեմ կարող առանց դիրքերի ապրել, ես հայրենիքին պետք եմ: Ու այնքան էր սիրահարված հայրենիքին, որ գրեթե հինգ օր մնաց մայր հողին՝ գրկախառնված՝ կյանքի մինչեւ վերջին վայրկյանը մեն-մենակ իր կռիվը տալով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան