«Հրապարակ». Ընտրությունների շունչը զգացվում է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր նիստ է հրավիրել՝ վճռվելու է «կայուն մեծամասնություն» նորմի ճակատագիրը։ Հանձնաժողովի քաղհասարակությունը՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, առաջարկել է հրաժարվել այս դրույթից։ Ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին եւ այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա ընտրությունների 2-րդ փուլ են անում, եւ հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ մեծամասնություն լինի՝ անկախ ընտրություններում հավաքած ձայներից: Այսինքն՝ ընտրողների 25-30 տոկոս քվե ստացած ուժը կարող է միանձնյա ձեւավորել կառավարություն:

Այս դրույթը հնարավոր է փոխել առանց հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով։ Երեկ «Իրազեկ քաղաքացիները» հայտարարություն էին տարածել․ «Կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է Սահմանադրության 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որեւէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձեւավորված եւ չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա:

Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձեւավորվում, ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս, ՀՀ նախագահը նշանակում է նոր ընտրություններ։ Այս փոփոխությունը չի հակասում Սահմանադրության այլ դրույթներին եւ կարող է փոխվել ԱԺ-ի կողմից՝ պատգամավորների ⅔-ով»։

Հանձնաժողովից տեղեկացանք, որ մինչեւ վերջերս իշխանությունը դեմ չէր այդ դրույթից հրաժարվելուն, սակայն, ըստ ամենայնի, օրեցօր անկում ապրող վարկանիշը ստիպել է փոշմանել, մանավանդ որ աճում է արեւմտամետների վարկանիշը, եւ այս առաջարկով վերջիններս փորձում են հող պատրաստել իշխանությանը փաստացի տեր դառնալու համար՝ վստահ, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարելու 50 տոկոսի շեմը եւ մնալու է իրենց հետ դաշինք կազմելու հույսին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում