«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պարեկային համակարգ սպրդվել են անձիք, ովքեր իրենց դրել են կինոյի տղու տեղը. Հայտնի փաստաբանը ահազանգում է

Իրավական

«Իրավունքը» շարունակում է քաղաքացիներից ստանալ ահազանգեր պարեկների, մեղմ ասած. լկտի պահվածքի և քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի մասին: Որքանո՞վ է իրավաչափ վերջիններիս օրենքից դուրս գործողությունները հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԱԴԱՍՐԱՅԱՆԻՑ, ով այն եզակի իրավաբաններից էր, ով կողմ էր արտահայտվել պարեկների ինստիտուտի ստեղծմանը: Եվ ահա հայտնի փաստաբանը չժխտելով նախկին տեսակետը ընդգծում է.

-Կրկին այն կարծիքին եմ, որ այ՛ո, պարեկների ինստուտի ներդրում կարեւոր քայլ էր ՆԳՆ համակարգում: Պետության շահը պահանջում է, որպեսզի քաղաքացիների անվտանգության տիպիկ կրողները լինեն, ինչու ոչ ՆԳՆ-ի տվյալ ստորաբաժանումը: Միեւնույն ժամանակ, սակայն, կիսելով քաղաքացիների ահազանգերը, բերեմ մի օրինակ. հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանին մոտենում են Օթելլոյի կերպարով երիտասարդ դերասաններ եւ հարցնում, թե վարպետ  մենք ինչո՞վ ենք տարբերվում Օթելլոյի դերակատարից եւ վարպետը տալիս է հետեւյալ պատասխանը. «Ամեն սեև բան Օթելլո չէ»:  Ասելս նա էր, որ ամեն ոստիկանական համազգեստ կրողը չէ, որ ոստիկան է:

Այ՛ո, ես եւս մեծ ցավով արձանագրում եմ, որ պարեկների ինստուտ, որը կոչված էր իրավապահ համակարգին հարիր ինստուտի վերածվելու, ցավոք, ներխուժել են անձիք, ովքեր ատկերացում անգամ չունեն, թե ինչ բան է ոստիկան լինելը եւ ինչ պատասխանատվություն է այն համազգեստը, որը իրենք են կրում: ՄԵկ օրինակ ես Ձեզ բերեմ. դիցուք քաղաքացին մայր է հայհոյում պարեկին, վերջինս առանց երկար մտածելու նույն կերպ պատասխանում է քաղաքացուն, առանց հասկանալու, որ ինքը` կոչված է հասարակական անվտանգությունը ապահովվելու համար եւ նման դեպքերում, երբ քաղաքացին մայր է հայհոյում, նա օրենքով սահմանված կարգով պետք է իրացնի իր պարտականությունները` պատասխանատվության ենթարկելով զանցանք կամ հանցանք կատարող անձին, եւ ոչ թե իջնի վերջինիս մակարդակին: Ցավոք, այդպես էլ չեն սովորում որոշ պարեկներ չհասկացան, որ իրենք պետք է պայքար են ոչ թե քաղաքացու, այլ հանցագործի դեմ: Եվ օրինապաշտ քաղաքացու համար պարեկը պետք է լինի հեղինակություն եւ օրինակ, ու բացառապես հանցագործի մոտ պետք է վախ առաջանա պարեկ տեսնելիս, ոչ թե օրինապաշտ քաղաքացու:

Փաստաբանը նկատում է նաեւ.

-Մեր գրասենյակը եւս ստանում է նման բողոքներ, բերեմ կոնկրետ օրինակ. վաստակաշատ մանկավարժ, հարգված անձը երթեւեկում է ու մեկ էլ կանգնեցնում է պարեկը ու հայտարարում, որ ինքը պետք է ստուգի իր անվադողերը, պատկերացրեք, թե ինչ աստիճանի իջել անձը: Ամփոփելով խոսքս, եւ կիսելով քաղաքացիների մտահոգությունները թեման համարում եմ բավականին ակտուալ եւ հայտարարում, որ սա պետք է ահազանգ լինի բարձր դռանը, պատկան մարմիններին եւ ՆԳՆ-ի համար, որ պարեկային համակարգ սպրդվել են անձիք, ովքեր իրենց դրել են կինոյի տղու տեղը, առանց գիտակցելու իրենց իրավունքներն ու պարտականությունները: 

Վերջում հայտնի փաստաբանը հանուն արդարության անդրադարձավ նաեւ բարեխիղճ իրենց աշխատանքը կատարող պարեկներին.

-Համակարգում կան նաեւ բարեխիղճ պարեկներ, որոնց համար աշխատանքը ոչ միայն ծառայություն է, այլ կենսակերպ: Ինքս պատիվ եմ ունեցել առնչվելու նման պարեկի հետ, եւ ինքս եմ զգացել, թե ինչ բարձր պատասխանատվությամբ կատարում իր ծառայությունը` հանուն երկրի եւ օրինապաշտ քաղաքացու անվտանգության ապահովման:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան