«Հրապարակ». Նոր ընդդիմությո՞ւն է ձեւավորվում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում եւ վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկություններ կան, որ որոշ ուժեր, գործիչներ նոր ընդդիմություն ձեւավորելու ակտիվ վերադասավորումներ են նախաձեռնել: Քաղաքական կոնսուլտացիաներ են իրականացնում, այսպես կոչված, կենտրոնամետ ուժ ձեւավորելու ուղղությամբ, որը, իրենց հաշվարկով, առաջիկա ընտրություններին՝ լինեն հերթական, թե արտահերթ, մեծ շանսեր կունենա հաղթելու, քանի որ չի ասոցացվի ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ: Այս ուժն իր առջեւ նախ խնդիր է դնելու՝ պատռել Հայաստանի պսեւդոարեւմտամետների դիմակը՝ հանրությանը ցույց տալով, որ դրանք Նիկոլ Փաշինյանի սպասարկուներն են եւ Հայաստանի թշնամիները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կոնսուլտացիաներին մասնակցում են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀԱԿ-ը, «Ապրելու երկիրը», Սուրեն Սուրենյանցը եւ նմանատիպ մի քանի ուժեր: Մեզ պատմեցին, որ անգամ Էդմոն Մարուքյանին են դիտարկել այս ալյանսում, բայց քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ նրա ներկայությունը կարող է վնասել՝ նոր միավորը կապելով Նիկոլ Փաշինյանի անվան հետ։
Բայց քանի որ դեռեւս որեւէ հստակ ֆորմատ չկա, ինչպեսեւ սպասելի էր, քաղաքական գործիչները միահամուռ հերքեցին կոնսուլտացիաների մասին տեղեկությունը։ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց, որ նման ֆորմատ չկա, Դավիթ Անանյանն էլ, թե՝ տեղյակ չէ։ Էդմոն Մարուքյանն էլ հայտնեց, որ ՀԱԿ-ի հետ պարբերաբար հանդիպումներ ունենում է․ «Երկուսս էլ ԱԼԴԵ-ի անդամ ենք` այդ ֆորմատով, իսկ մյուսների հետ չեմ հանդիպել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում