Փաշինյանական ստերի ու մանիպուլյացիաների մասին կարելի է հատորյակներ գրել

Թեմա

Արմեն Հովասափյանը գրում է

Փաշինյանական ստերի ու մանիպուլյացիաների մասին կարելի է հատորյակներ գրել, դրանում համոզվել ենք մի քանի հարյուր անգամ, երբ նա փորձում է իր սուտն անցկացնել բացարձակ ճշմարտության փոխարեն։ Լինելով գեբելսյան դպրոցի դասական ներկայացուցիչ՝ Նիկոլն ամեն ինչ անում է, որ առաջին հերթին ինքը հավատա իր ստին, որպեսզի դիմացինին համոզելն ավելի դյուրին լինի։ Ի դեպ, նա դա անում է ինքնամոռաց ոգևորությամբ ու մի առանձին էնտուզիազմով։ Այս շարքում իր առանցքային դերն ունի Արցախի հետ կապված նրա հազրավոր «կռուտիտները», որտեղ նա Արցախի հանձնման հարցում մեղավորներ է նշանակում, այնինչ, աներկբա ու անքննելի է, որ այս հարցում թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը հենց Նիկոլն է։ 

 

Օրերս հարցազրույցներից մեկում Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է․ «ովքեր խոսում են Արցախի հանձնման մասին, շատ փայլուն տեղյակ են, որ վերջին շրջանում, եղել են մի շարք քննարկումներ, որոնց ես նույնպես մասնակցել եմ ու վստահ եմ, որ այն ինչ ձեռնարկվել է Արցախի գործող իշխանությունների կողմից՝ մասնավորապես Արայիկ Հարությունյանի կողմից, ամբողջությամբ ՀՀ իշխանությունները և առաջին հերթին Փաշինյանը, տեղյակ են եղել, որովհետև հարաբերությունների մակարդակը այդ ժամանակշրջանում եղել էր այնպիսին, որ ոչ մի բան առանց ՀՀ իշխանությունների չէր կատարվում»։ 

 

Ղուլյանի հնչեցրած մտքից պարզ է դառնում, որ, այն, ինչ տեղի ունեցավ Արցախում 2023-ի սեպտեմբերին, նախապես գծած ու մշակած ծրագիր էր․ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, հասկանալով, որ այլևս անհնար է որևէ կերպ հարցը լուծել, փորձել են այն «գցել» ընդդիմության գրպանը, որպեսզի հետագայում Փաշինյանն ԱԺ ամբիոնից կոկորդ պատռի ու մատ թափ տա, թե՝ «դե պահող էիք պահե՞իք, ոչ թե փախնեիք Ղարաբաղից» կամ «որ պալատական հեղաշրջում տեղի ունեցավ ՀՀ հայտնի շրջանակների կողմից, բոլորդ ոգևորված ծափ էիք տալիս»։ Ստացվում է, որ Նիկոլի քավորությամբ է Արայիկը հրաժարական տավել, դե իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո, տեսանք բոլորս։ 

 

Հայտնի խոսք կա չէ, որ 40 օրվա մեջ, ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս․ էդ 40-օրյակն, իհարկե պայմանական ժամկետ է, բուն տրամաբանությունն այն է, որ ուշ թե շուտ ամեն ինչ ջրի երես է դուրս գալու ու զտվելու, թե ո՞վ, ի՞նչ է արել, ի՞նչ կեցվածք ընդունել, էնպես որ, էս մի ֆեյք օրակարգդ էլ գմփաց։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում