Երկրաշարժ է հասեք, սկսվել է դպրոցի աշակերտների տարհանումը․ «Փոսի» դպրոցի ոդիսականը․ Լուսանկարներ

Թեմա

­­Հա­կոբ Օ­շա­կա­նի ան­վան հ. 172 հիմ­նա­կան դպրո­ցը ան­ցել է հե­ռա­վար ու­սուց­ման, ընդ ո­րում՝ ա­նո­րոշ ժա­մա­նա­կով: Այս մա­սին ա­հա­զան­գե­ցին ա­շա­կերտ­նե­րի ծնող­նե­րը: Իսկ թեինչն է պատ­ճա­ռը, որ ու­սում­նա­կան տար­վա մեկ­նար­կից մեկ շա­բաթ անց միայն նման ո­րո­շում կա­յաց­վեց, դօ­րո­ցի տնօ­րի­նութ­յու­նից տվե­ցին հե­տեւ­յալ պա­տաս­խա­նը. «­Դի­մեք քա­ղա­քա­պե­տա­րան»:

Իսկ ա­հա քա­ղա­քա­պե­տա­րա­նի լրատ­վա­կան վար­չութ­յու­նից ստա­ցել էինք մասնավորապես հետեւյալ պա­տաս­խան ըստ ո­րի. «Տ­նօ­րե­նը ա­հա­զան­գել է, որ եր­րորդ հար­կի աս­տի­ճան­նե­րը կար­ծես դղրդում են, ու ռիսկ կա, որ հնա­րա­վոր է փլվի: Քա­ղա­քա­պե­տա­րա­նը շտապ մի­ջոց­ներ է ձեռ­նար­կել, այս պա­հին փրկա­րար ծա­ռա­յութ­յու­նը փոր­ձաքն­նութ­յուն է ի­րա­կա­նաց­նում, թե ինչն է ա­հա­զան­գի բուն պատ­ճա­ռը: Մինչ փոր­ձաքն­նութ­յան եզ­րա­կա­ցութ­յու­նը, ա­յո, ո­րո­շում է կա­յաց­վել անց­նել հե­ռա­վար ու­սուց­ման, այս պա­հին հստակ ժամ­կետ­ներ չկա»,- փո­խան­ցե­ցին քա­ղա­քա­պե­տա­րա­նից:

Իսկ, ա­հա ծնող­նե­րը վստահ են, որ պատ­ճա­ռը հա­րե­ւա­նութ­յամբ բարհ­րա­հարկ շե­նիք շի­նա­րա­րութ­յունն է, որ­տեղ պար­բե­րա­բար պայ­թեց­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում, ինչն էլ ու­ղիղ ազ­դում է ա­ռանց այն էլ վթա­րա­յին դպրո­ցի հիմ­քե­րի վրա:

Եվ ահա «Իրավունքը» հետեւողական լինելով ահազանգին, այսօր ֆիքսել է, որ դպրոցի շենքը, իսկապես այս պահին ենթարկվում է ԱԻՆ փրկարարների կողմից փորձաքննության, իրականացվում են հորատման աշխատանքներ, հասկանալու շենքը ցնցելու պատճառները։

Մեր ձեռքի տակ են հայտնվել նաեւ հարեւանությամբ իրականացվող շինարարության լուսանկարները (-տես ֆոտոշարքում)

Ինչպես հասկանում ենք, շինարարությունը բուռն ընթացքի մեջ է, և, օրինակ, նախորդ շաբաթվա վերջում այնպիսի դղրդոց է եղել հավանաբար պայթեցման աշխատանքների ժամանակ, որ դպրոցում մտածել են՝ երկրաշարժ է, ու սկսվել է դպրոցի աշակերտների տարհանումը:

Քիչ թե շատ նորմալ ցանկացած երկրում շինարարությունն անհապաղ կդադարեցնեին, սակայն դպրոցին հրահանգում են ծնողներին տեղյակ պահել, որ «Վաղը դպրոցում դաս չի լինի հարակից տարածքում կատարվող շինարարական աշխատանքների պատճառով։ Երկուշաբթի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն դասապրոցեսի կազմակերպման մասին։ Խնդրում եմ արագ արձագանքել»:

Այսինքն՝ փոխանակ անհապաղ շինարարությունը դադարեցնեն, ընդհատվում են դպրոցի դասերը, խաթարվում է  երեխաների կրթության իրավունքը, իսկ որևէ պատկան մարմնի արձագանք, բնականաբար, չկա:

Ու սա այն պարագայում, երբ դպրոցը տաս տարուց ավել գնահատվել է երրորդ կարգի վթարայնությամբ շենք, ընդ որում սա պաշտոնապես տեղեկացնում է քաղաքապետարանը։ Ու փոխարենը նախապես ուսումնասիրելու փոխարեն ափալ-թափալ շենքերի կառուցման թույլտվությունը տվել են, սկսել են տարածքը քանդել ու հիմա նոր որոշել են սեյսմակայունության ու շինարարության ու շենքի ցնցումների կապը պարզելու համար:

Իսկ մինչ այդ, ոչինչ, թող երեխաները նորմալ կրթություն չստանան: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում