«ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մշակութային

Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան» քույրերի պատկերասրահում բացվեց ծնունդով Գյումրեցի, մասնագիտությամբ իրավաբան ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը։

Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Ցուցահանդեսին մասնակցում էին մեծ թվով մարդիկ, արվեստագետներից բացի ներկա էին նաև գործարարներ։ Երիտասարդ նկարչուհին ծնվել է Գյումրիում այստեղ բնակվել մինչև 1988֊ի դեկտեմբերի 7֊ի սարսափելի երկրաշարժը։ Երբ քաղաքը վերածվել է ավերակների, նա անչափահաս է եղել, լքել է Գյումրին, ծննդավայրի պատկերը սրտում։ Մեզ հետ զրույցում նկարչուհի Մարինե Մանուկյանը նշեց. - Հարազատ քաղաքում ցուցահանդես անցկացնելու գաղափարը վաղուց էր ծնվել, դեռ մի քանի տարի առաջ։ Սա իմ թվով երրորդ անհատական ցուցահանդեսն է, սակայն պիտի անկեղծանամ Ձեզ հետ ու ասեմ, որ ամենից շատ հենց այսօր եմ հուզվում, իմ ծննդավայր Գյումրիի հետ են կապված մանկությանս ամենաջերմ հուշերը։ Գյումրիում /նախկինում Լենինական /ապրել եմ մինչև երկրաշարժը, հետո տեղափոխվել Երևան, երբ դեռ անչափահաս էի ու երբ ինձ համար այդքան հարազատ քաղաքը մի քանի րոպեում վերածվեց ավերակների։ Ես լքեցի քաղաքս ծանր սրտով ու այդ զգացողությունը ինձ երբեք հանգիստ չէր տալիս։ Հիմա վերադարձել եմ վերածնված Գյումրի, հարազատ քաղաքիս բերելով մի քիչ սեր, ջերմություն, արևներ։ Ես սկսեցի նկարել բավական ուշ, երբ ասելիքս չէր տեղավորվում իմ ընտրած մասնագիտության մեջ։ Իմ գեղանկարների միջոցով փորձում եմ լսելի դարձնել լռության ձայնը և այն փոքր ֊ինչ խլացնել դրական զգացողություններով։ Ես փնտրեցի ու ստեղծագործելու ընթացքում գտա իմ մշտամնա ուղեկցին իմ մանկության տան պատուհանից ներս թափանցող, ինձ ջերմացնող,ամենասպասված ու ամենաապահով արևը։ Նշենք, որ Մարինե Մանուկյանը ՀՀ Նկարիչների միության անդամ է։ ՀՀ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ևս ներկա էր այս ցուցահանդեսին, նա նշեց, որ Մարինեն շատ ակտիվ է, մշտապես մասնակցում է բոլոր նախագծերին ու ցուցահանդեսներին։ Զարմանալի կարողության տեր է, ունենալով իր առաջին մասնագիտությունը /իրավաբան /, կարողանում է մեկտեղել, ժամանակ գտնել ու ստեղծագործել, նրա պատկերած արևները, նրա հոգու և սրտի պատկերն են։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում