«Ժողովուրդ». Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հոր մեգա բիզնես նախագիծը ակնհայտորեն կոռուպցիոն տարրեր է պարունակում, սակայն, «Սիվիլնեթի» հրապարակումից մոտ կես ամիս անցնելուց հետո էլ, իրավապահները կամ կոռուպցիայի դեմ պայքարող պետական այլ կառույցները որեւէ քայլ չեն նախաձեռնել:

Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խնդրահարույց մեգանախագծի հաստատումը. պարզվում է, որ նախկին իշխանությունների օրոք պետությանը 7 մլրդ դրամի (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) վնաս պատճառած, ապա իր սխալն ընդունած եւ վնասները վերականգնած «Սպայկա» ընկերությունը, որը ՔՊ-ական իշխանության հետ արդեն ջերմ է ինչպես «նախկինների» հետ, Երեւանի փոխքաղաքապետի ընտանիքի փաստացի տանիքն է: Ինքը՝ Արմեն Փամբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ թոշակառու հոր վարկավորման երաշխավորը «Սպայկա» ընկերությունն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաճախ է հյուրընկալվում Արմեն Փամբուխչյանին՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ տանը: Եվ ակնհայտ է, որ Ղազարյանի «քաղաքական տանիքը» ՔՊ-ականների հետ հարաբերություններում, պետական ատյանների հետ հարցերը կարգավորելիս ապահովում է հենց Արմեն Փամբուխչյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, որը մինչեւ որդու պաշտոնյա դառնալը երբեք որեւէ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի եղել, անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը: 71 ամյա պապիկը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, արդեն կառուցել է ջրավազան, իսկ նոյեմբերից կսկսի ծառատունկը: Բանկը նրան տրամադրել է 1,5 միլիարդ դրամի վարկ (մոտ 3.8 մլն դոլար) եւ միանգամից գրավադրել է Շենիկում նոր գնված հողամասերը։ Պաշտոնյայի հոր վարկի մարման ժամկետը 2031 թվականի սեպտեմբերն է։

Բացի արտոնյալ վարկից, որը տրամադրվել է 14 տոկոսով, Փամբուխչյանի հայրը նաեւ կառավարության հոգածությունից է օգտվել. 12 տոկոս մարումն իրականացնում է պետությունը, ինչը նշանակում է, որ Փամբուխչյանի հայրը 2 տոկոսով վարկ է ստացել մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։
«Սանգարդեն»-ին տրամադրված վարկի սուբսիդավորումը նախարարության կողմից կազմել է 102,5 մլն դրամ: Այդ հողակտորների վրա դեղձի այգի է հիմնելու «Սպայկա» ընկերությունը, որը նաեւ կարտահանի դեղձերը: Ահա այսպիսի առերեւույթ կոռուպցիոն շղթա է գործում Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական Հայաստանում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում