Գեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց

Հասարակություն

Սեպտեմբերի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկ Օհանյանը ժամը 07։15-ի սահմաններում Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում, Սևանա լճի վրա նկատել են ձկնորսությամբ զբաղվող նավակ, որը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Վարդան Նավասարդյանը, ումից պահանջել են ներկայացնել ձկնորսության վերաբերյալ փաստաթուղթ, սակայն վերջինս հայտնել է, որ հայտ է ներկայացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, դեռևս չի ստացել համապատասխան լիցենզիա և ավելացրել է, որ իր նավակը տեղից չի շարժվելու, մինչև նշված վայր չներկայանան «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Քիչ անց նշված վայր են ժամանել Ծովագյուղ գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր վիճաբանել են պարեկների հետ, խոչընդոտել նրանց կողմից իրականացվող գործողությունները, հայհոյանքներ հնչեցրել ու այդ ընթացքում փորձել են հիշյալ նավակը հրելու միջոցով կրկին մտցնել Սևանա լիճ՝ հանդիպելով պարեկների դիմադրությանը ներկաներից 1 անձ մետաղյա խողովակով 2 անգամ փորձել է հարվածել, ինչպես նաև փորձել են նավակը շրջել պարեկի վրա, որի ընթացքում ՊԾ կարգախմբից Դանիելյանը և Օհանյանը կիրառել են հատուկ միջոցներ՝ խողովակով հարվածել փորձող անձի վրա:

Վիճաբանության ընթացքում վերջիններս ՊԾ ծառայողների հասցեին հնչեցրել են սպառնալիքներ: Հիշյալ անձանց գործողությունների արդյունքում չի հաջողվել լողամիջոցը և նավակում առկա ձկները տեղափոխել բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված դեպքի մասնակիցներ են հանդիսանում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Արսեն Նավասարդյանը, 51-ամյա Գարուն Գ․-ն, 51-ամյա Ազատ Հայրապետյանը, 65-ամյա Սամվել Խալաֆյանը, 29-ամյա Տիգրան Ն․-ն:Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 15։30-ի սահմաններում նշված լողամիջոցը, 25 հատ ընդհանուր 11 կգ քաշով «Սիգ» տեսակի ձկներով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին