USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ. «Փաստ»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:

Ընդհանրապես, 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում USAID-ի գործունեությունը ՀՀ-ում ավելացել է, իսկ ֆինանսավորումը մեծացել է։ Շատ փորձագետներ նշում են, որ դա ամերիկյան քաղաքականության մի մաս է՝ ՌԴ-ԱՄՆ «սառը պատերազմի» կոնյուկտուրային պայմաններում, և ակնհայտորեն արվում է ՔՊ-ի ու քպամերձ արևմտամետ շրջանակների հակառուսական արտաքին քաղաքական ուղենիշին աջակցելու և հանրության մեջ հակառուսականության դոզան էապես ավելացնելու նպատակով։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում USAID-ը: Այս թեմային օրերս անդրադարձել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ մասնավորաբար նշելով, որ USAID-ը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների «soft power»-ն է, և աշխարհի տարբեր երկրներում այդ կազմակերպությունը զբաղվում է հետախուզական ցանցեր ստեղծելով և ազդեցության գործակալներ «աճեցնելով»։Հեղինակները կարծիք են հայտնում, որ USAID-ը ՀՀ-ում շարունակելու է ձևավորել ՀԿ-ների ցանց, որոնք կյանքի են կոչելու ՀՀ-ն ՌԴ-ից «կտրելու» քաղաքականություն և Արևմուտքի շահերի լոբբինգով են զբաղվելու, ինչպես նաև ՀՀ-ում բարձրացնելու են հակառուսական տրամադրություններ։

«ԱՄՆ-ն իր գեոպոլիտիկ շահերի լոբբինգով զբաղվող ցանց է ձևավորել ՀՀ-ում՝ հազարավոր ՀԿ-ների տեսքով, որոնք իրականացնում են տարբեր ծրագրեր՝ բնապահպանական, ՏՏ, բիզնես, մեդիայի և բազմաթիվ այլ ոլորտներում, որոնք ընդգրկում են տնտեսական և քաղաքացիական հասարակության բազմաթիվ շերտեր և ոլորտներ»,-նշում է ալիքը և հիշեցնում մի շարք ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանում 2023 թվականին և ամփոփում, այսպիսով, USAID-ը դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստվերային կառավարություն», որը ՀՀ-ում ստեղծում է «deep state», որը զբաղվելու է ամերիկյան աշխարհաքաղաքական շահերը սպասարկելով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ընդհանուր համակարգմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում