Կուրսկի ճակատում ուկրաինական բանակի վիճակը դառնում է ծայրահեղ ծանր (Քարտեզ)

Վերլուծություն

Շատ նման է, որ Կուրսկի տարածաշրջան այլ ուղղությունից ներխուժելու եւ հիմնական ուղղությամբ ռուսների հարձակումը թուլացնելու  ուկրաինական բանակի ծրագիրը ձախողվում է: Ռուսական հարձակումից ի վեր ուկրաինական բանակը մի շարք հարձակումներ իրականացրեց` փորձելով ճեղքել եւ դուրս գալ Կուրսկի հիմնական գոտում հարձակվող ռուսական ուժերի թիկունք: Ընդ որում, ըստ ուկրաինական աղբյուրների, շարունակաբար ռեզերվներ նետելով մարտադաշտ եւ հիմնականում այլ ուղղություններ թուլացնելու հաշվին. ազատ ռեզերվներ Կիեւն արդեն գրեթե չունի: Որոշ մասնակի հաջողություներ եղան. ուկրաինացիներին հաջողվեց մեկ-երկու գյուղ գրավել:

Բայց ահա անցած օրերին հսկայական աշխատանք կատարեց ռուսական ավիացիան: Այսօր այս ուղղությամբ եւս ռուսական լրացուցիչ ուժերն անցան հակագրոհի: Արդյունքում, կեսօրի դրությամբ ուկրաինական ուժերը բոլոր հատվածներում նահանջում են, եւ օրվա երկրորդ կեսի դրությամբ վերահսկում էին միայն սահմանամերձ շատ փոքր հատված: 

Միաժամանակ, Կուրսկում ուկրաինական ուժերի ներխուժման հիմնական հատվածում ռուսներին հաջողվեց եռօրյա համառ մարտերից հետո մտնել Լյուբիմովկ ավան, որն ուկրաինական ուժերի համար դարձել էր հիմնական հանգույց: Ուկրաինական զորքերը դեռ փորձում են հակահարձակման դիմել` ռուսներին բնակավայրից դուրս մղելու համար, սակայն մի շարք ուղղությունեոր ընթացող ռուսական հարձակման դեպքում, երբ ուկրաինական կողմը ռեզերվներով մանեւրելու քիչ հնարավորությունենր ունի, նման հակարահձակումները հիմնականում ձախողվում են:

Կուրսկի ռազմական գոտու աջ թեւում` Սուջայից հարավ, որտեղ Բորկի գյուղի տարածքում մի քանի օր կատաղի մարտեր էին ընթանում, ռուսներին վերջապես հաջողվեց այդ բնակավայրը գրավել: Դա եւս շատ լուրջ խնդիր է ուկրաիանկան կողմի համար, քանի որ Բորկիից հարձակումը շարունակելու դեպքում ռուսները դուրս կգան Սուջայի թիկունք, եւ գումարած ձախ թեւի հարձակումը, Կուրսկի ողջ գոտում ուկրաինական ուժերի շրջապատման մեծ ռիսկ կառաջանա: 

Ամեն դեպքում, եթե Կիեւը ցանկանում է իրավիճակը գոնե ներկա մակարդակում պահել, ինչպես որ, ըստ ուկրաինական աղբյուրների, Զելենսկին պահանջում է Գլխավոր հրամանատար Սիրսկիից, ապա պետք է նորանոր ռեզերվներ ինչ-որ տեղին գտնեն եւ այս ուղղություն նետեն: Բայց հենց դա է խնդիրը. ռուսները հարձակվում են բոլոր ճակատներում, ամենուր ուկրաինական ուժերը ռեզերվների խնդիր ունեն, եւ ցանկացած գոտուց Կուրսկ ուժեր նետելը ծայրահեղ հետեւանքների կարող է տանել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում