Ալիեւը չի կարող անտեսել Իրանի ռազմական պեոտենցյալը

Վերլուծություն

Ա­լիե­ւի հա­մար, թե­րեւս, կտրուկ քայ­լե­րի չգնա­լու հար­ցում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=292930&l=am) ազ­դակ է նաեւ այն ի­րա­վի­ճա­կը, որն այս պա­հին կա Ի­րա­նի շուրջ: Թեհ­րա­նը, ճիշտ է, նոր նա­խա­գա­հի օ­րոք հայ­տա­րա­րում է, որ պատ­րաստ է Ա­րեւ­մուտ­քի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի, սա­կայն նա­խօ­րեին տե­ղի ու­նե­ցած մեկ ի­րա­դար­ձութ­յուն այդ կա­պակ­ցութ­յան ո­րոշ բա­ներ հու­շում է:

Այս­պես, նա­խօ­րեին հայտ­նի դար­ձավ, որ Ե­մե­նի հու­սիթ­նե­րը հրթի­ռա­յին հա­ջող հար­ված են հասց­րել Թել Ա­վի­վին: Դա մեկ բան է նշա­նա­կում՝ իս­րա­յել­յան գո­վերգ­ված «Եր­կա­թե գմբեթն» ան­զոր է ե­ղել ան­գամ այդ միակ հրթի­ռը որ­սա­լու հա­մար: Պատ­կերն ա­վե­լի լրջա­ցավ, երբ հայտ­նի դար­ձավ, որ այդ հար­վա­ծը կան­խե­լու հա­մար Իս­րա­յե­լը կան­խար­գե­լող 20 հա­կահր­թիռ է ար­ձա­կել, բայց ա­պարդ­յուն: Ա­մեն ինչ հաս­կա­նա­լի դար­ձավ, երբ հու­սիթ­նե­րը տա­րա­ծե­ցին տե­ղե­կութ­յուն, որ հար­վա­ծել են հի­պեր­ձայ­նա­յին հրթի­ռով:

Այն, որ իս­րա­յել­յան «Եր­կա­թե գմբե­թի» հա­մար հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներն ան­խո­ցե­լի են, հաս­կա­նալ կա­րե­լի է: Ամ­բողջ հարցն այս­տեղ այն է, թե հու­սիթ­նե­րին այդ որ­տե­ղի՞ց հի­պեր­ձայ­նա­յին թե­ւա­վոր հրթիռ, ո­րից չու­նի ոչ միայն Իս­րա­յե­լը, այլ նաեւ` ԱՄՆ-ն: Չ­նա­յած, կա­րե­լի է կռա­հել` ե­րե­ւի Ի­րա­նից: Իսկ Ի­րա­նի՞ն որ­տե­ղից նման տեխ­նո­լո­գիա…

Ա­սենք, կա­րե­լի է կռա­հել նաեւ, թե Ի­րա­նին նման տեխ­նո­լո­գիա­ներ որ­տե­ղից: Ա­ռա­վել եւս, երբ Bloomberg-ը տա­րա­ծեց նման տե­ղե­կատ­վութ­յուն՝ ԱՄՆ-ը եւ Մեծ Բ­րի­տա­նիան լրջո­րեն մտա­հոգ­ված են, որ Ռու­սաս­տանն Ի­րա­նին տրա­մադ­րում է գաղտ­նի տե­ղե­կատ­վութ­յուն եւ տեխ­նո­լո­գիա, որն ա­վե­լի է մո­տեց­նում մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծե­լուն:

Այս ի­րա­վի­ճակն ի­րոք բա­վա­կա­նին լուրջ փա­կու­ղի­ներ է ստեղ­ծում Վա­շինգ­տո­նի հա­մար, ան­կախ նրա­նից , թե սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ով կլի­նի Ս­պի­տակ տա­նը: Այ­սինքն, ե­թե ԱՄՆ-ն տե­ւա­կան ժա­մա­նակ էա­կան ջան­քեր էր գոր­ծադ­րում Ուկ­րաի­նան զի­նե­լու, այդ թվում՝ ժա­մա­նա­կա­կից զեն­քով եւ հա­կա­ռու­սա­կան պլաց­դարմ դարձ­նե­լու հա­մար, ա­պա հի­մա Մոսկ­վան պարզ ցույց տվեց, որ նույն մո­տե­ցու­մը կա­րող է նաեւ ին­քը օգ­տա­գոր­ծել, եւ այն, որ Վա­շինգ­տոնն օվ­կիա­նո­սից այն կողմ է, դա քիչ նշա­նա­կութ­յուն ու­նի: Այ­սինքն, կոնկ­րետ դեպ­քում թի­րա­խում է Թել Ա­վի­վը, ինչն ա­մե­րիկ­յան ցան­կա­ցած վար­չա­կազմ ստիպ­ված կլի­նի ըն­կա­լել` որ­պես հենց Վա­շինգ­տո­նի թի­րա­խա­վո­րում: Ա­վե­լին, որ այդ թի­րա­խա­վո­րումն ի­րա­կա­նաց­վում է այն­պի­սի զի­նա­տե­սակ­նե­րով՝ հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րով, ո­րոնք, կրկնենք, ան­գամ ԱՄՆ-ն չու­նի: Նաեւ, դեռ հարց է, թե ու­րիշ ո՞վ կա­րող է հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րով հար­վա­ծել Իս­րա­յե­լին, օ­րի­նակ, կա­րո՞ղ է այդ հնա­րա­վո­րութ­յու­նը նաեւ Հզ­բո­լլահն ու­նի: Կամ կա­րո՞ղ է այն տա­րած­վել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից դուրս: Օ­րի­նակ, պարզ­վի, որ հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներ կա­րող են ար­ձա­կել նաեւ աֆ­րիկ­յան մի շարք երկր­ներ, ո­րոնք ջերմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ են Մոսկ­վա­յի հետ: Իսկ ի՞նչ կլի­նի, ե­թե նման տեխ­նո­լո­գիա­ներ հայտն­վեն այն­պի­սի վայ­րե­րում, որ­տե­ղից, օ­րի­նակ, հնա­րա­վոր է Կար­միր ծո­վի օ­րի­նա­կով փա­կել նաեւ Մի­ջերկ­րա­կան ծո­վից երկ­րորդ ել­քը՝ Ջիբ­լար­թա­րը, ո­րը Լոն­դո­նը հա­մա­րում է պա­պե­նա­կան սե­փա­կա­նութ­յան պես մի բան:

­Վեր­ջա­պես, ե­թե մինչ այս Իս­րա­յե­լը նման ռիս­կի դեմ ու­ներ մի­ջու­կա­յին զենք, ընդ ո­րում, տա­րա­ծաշր­ջա­նում ու­նե­նա­լով մո­նո­պո­լիս­տա­կան դիր­քեր, հի­մա ար­դեն Վա­շինգ­տոնն ու Լոն­դո­նը պետք է մտա­ծեն՝ այդ մո­նո­պո­լիան գո­յութ­յուն ու­նի՞, թե՞ ար­դեն իսկ Ի­րանն ու­նակ է մի­ջու­կա­յին սպառ­նա­լի­քին հա­մար­ժեք պա­տաս­խան տալ:

Այս­պի­սով, մեկ բան հաս­տատ է. աշ­խար­հի այն ռազ­մա­կան տես­քը, ո­րը գո­յութ­յուն ու­ներ դեռ 2022թ.-ին, շատ ա­րագ եւ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փոխ­վում է: Իսկ դրա օ­րի­նակ­նե­րից կա­րե­լի է նույն հու­սիթ­նե­րին հա­մա­րել. պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ա­մե­րիկ­յան մի քա­նի ա­վիա­կի­րա­յին խմբեր այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան ճնշել հու­սիթ­նե­րին եւ բա­ցել այդ­քան կա­րե­ւոր Կար­միր ծո­վով ա­զատ նա­վար­կութ­յու­նը:

Այս ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, լուրջ խնդիր է դառ­նում նաեւ Թուր­քիա­յի հա­մար: Օ­րի­նակ, օ­րերս թուր­քա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յու­նը լուրջ ան­հանգս­տութ­յամբ էր խո­սում Ի­րա­նի ներ­կա ռազ­մա­կան մա­կար­դա­կի եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ ա­նօ­դա­չու­նե­րի եւ հրթի­ռա­յին հա­մա­կար­գե­րի մա­սին՝ դրանք գնա­հա­տե­լով, որ­պես աշ­խար­հում լա­վա­գույն­նե­րից, եւ ո­րոնց ֆո­նին այդ­քան գո­վերգ­ված «Բայ­րաք­թար»-նե­րը զրո­յա­կան է­ֆեկ­տի­վութ­յուն ու­նեն: Դա, ըստ էութ­յան, խոս­տո­վա­նութ­յուն է, որ ռազ­մա­կան պո­տեն­ցիա­լի ա­ռու­մով Թուր­քիան սկսել է էա­պես հետ մնալ Ի­րա­նից, եւ ան­գամ ՆԱՏՕ-ի թիվ 2 պե­տութ­յուն ներ­կա­յա­նա­լը դրա վրա մեծ հաշ­վով չի ազ­դում: Իսկ ի՞նչ կլի­նի, ե­թե պարզ­վի, որ Ի­րա­նը նաեւ սե­փա­կան մի­ջու­կա­յին զենքն ու­նի: Արդ­յուն­քում, Ան­կա­րա­յի հա­մար կա´մ մ­նում է ՆԱՏՕ-ի, այն է՝ ԱՄՆ-ի վա­սա­լա­յին կար­գա­վի­ճա­կը պա­հե­լը, ո­րը զրո­յաց­նում է Էր­դո­ղա­նի տա­րի­նե­րի ջան­քե­րը: Կա´մ պետք է մտա­ծի սե­փա­կան ռազ­մա­կան պո­տենց­իա­լի կտրուկ ար­դիա­կա­նաց­ման մա­սին, ո­րի հա­մար մեծ փո­ղեր եւ հա­մա­պա­տաս­խան տեխ­նո­լո­գիա­ներ են պետք: Վեր­ջա­պես, կա­րող է գնալ նաեւ Ի­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­ված ստա­տուս-քվո սահ­մա­նե­լու ուղ­ղութ­յամբ, եւ այս դեպ­քում պետք է հաշ­վարկ­նե­րը կա­պի ռու­սա­կան ուղ­ղութ­յան հետ:

Այս ի­րա­վի­ճա­կը, ի­հար­կե, Ա­լիե­ւը նույն­պես չի կա­րող շրջան­ցել: Ե­թե հաշ­ված տա­րի­ներ ա­ռաջ կա­րող էլ փոր­ձել Ի­րա­նի հետ խո­սել հա­վա­սա­րի ձայ­նով՝ հույ­սը դրած Թուր­քիա­յի եւ Իս­րա­յե­լի վրա, հի­մա ար­դեն ի­րո­ղութ­յուն­նե­րը միան­գա­մայն ու­րիշ են: Դե ու­րեմն, կգնա՞ Ա­լիե­ւը կտրուկ քայ­լե­րի, ո­րոնք Ի­րա­նը ցու­ցադ­րա­բար եւս մեկ ան­գամ հռչա­կեց «կար­միր գիծ»…

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում