Դրախտ ընկնելը երաշխավորող օրենքի նախագիծ՝ ի հեճուկս Եվրոքվեի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է՝ «ԵՎՐՈՔՎԵ» օրենսդրական նախաձեռնության հեղինակ 51 անձանցից, որոնց թվում են «իրավաբաններ», «քաղաքագետներ», «միջազգայնագետներ», առավոտից երեկո լուրջ դեմքով Հայաստանի ճակատագիրը որոշող «վերլուծաբաններ» եւ այլն, ոչ ոք չգիտի անգամ այն կազմակերպության անվանումը, որին ցանկանում են, որ անդամակցի Հայաստանը: Այս մասին նշել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը եւ մանրամասնել. «51 հոգուց կազմված նախաձեռնող խումբը, որի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ արդարադատության երբեմնի նախարար Արտակ Զեյնալյանն է (ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո), Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել՝ օրենքի նախագծում նշելով «Եվրոպայի Միություն», հետո նոր իմացել են, որ այդ կազմակերպությունը, որին ուզում են, որ Հայաստանն անդամակցի, ունի այլ անուն՝ «Եվրոպական Միություն»։ Անգամ «վրիպակը» շտկելու պահանջի մասին գրության բլանկի վրա անփոփոխ է մնացել նույն «վրիպակը»։ Ապշա՞ծ եք, սա դեռ ամենը չէ, նախաձեռնողները նաեւ Հայաստանի Հանրապետության մեջ են տառասխալ արել՝ «հանրապետություն»-ը գրելով փոքրատառ: «Դե մարդկանց նպատակը պետությունն առհասարակ վերացնելն է, կարող է լինել նաև այդպես։ Սրանք մինչեւ նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն, ժամանակ չի մնա 50.000 ստորագրություն հավաքեն»,- եզրակացրել է Ղազարյանը եւ կիսվել նաեւ մի ուրախալի լուրով. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումում Արտակ Զեյնալյանն իր անունն ու ազգանունը ճիշտ է գրել՝ առանց վրիպումների»։

Շարունակելով «Եվրոքվե»-ի թեման՝ նշենք, որ այս հարցում ուշագրավ, եթե չասենք զարմանահրաշ առաջարկով հանդես է եկել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Նա հեգնում է. «Ես էլ եմ որոշել հանրաքվե նախաձեռնել։ Հանրության դատին եմ ներկայացնելու «Մահվանից հետո ՀՀ քաղաքացիների դրախտ ընկնելը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը»: Ըստ Մելիքյանի, եթե առանց Եվրամիությունից մեզ կանչելու՝ Խզմալյանն ու Զեյնալյանը հանրաքվե են ուզում անցկացնել, թե՝ մենք էլ ենք գալիս ԵՄ, կարելի է միանգամից դրախտ էլ գնալ՝ առանց հրավեր: Ընդ որում՝ նա ընդգծում է, որ իր այս նախաձեռնությունը պակաս լուրջ չէ, քան Խզմալյան-Զեյնալյանենց «Եվրոքվե»-ն:

Ի դեպ, երեւի, ոգեւորված Խզմալյան-Զեյնալյան տանդեմի նախաձեռնությունից՝ դեկտեմբերին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվելիք «Miss Star International» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է ո՛չ ավել, ո՛չ պակաս տրանսգենդեր ԴԻԱՆԱ ՂԶՐՈՅԱՆԸ: Այլ կերպ ասած՝ Հայաստանն այդ մրցույթին կներկայացնի մեկ ուրիշ Մելինե Դալուզյան՝ Մել: Հիշո՞ւմ եք, չէ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե տրանսգենդեր դարձած ծանրամարտիկ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: Եվ ահա տրանսգենդերներն արդեն Հայաստանն են ներկայացնում: Եվ այստեղ զարմանալին ոչ միայն սա է, այլ այն, որ տարբեր մրցույթներում հաղթած հայ գեղեցկուհիները, որոնք չէին ներում ռուս գեղեցկուհուն, որը Հայաստանը ներկայացնելու է «Միսս Տիզերեք» մրցույթին, զարմանալի լուռ են, որ ինչ-որ նախկին Արթուր, որը դարձել է տրանսգենդեր, ներկայացնի Հայաստանը` տրանսգենդերների համար նախատեսված մրցույթում: Ընդհանրապես, Հայաստանն այդ մրցույթում ի՞նչ գործ ունի:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում