«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Մի բանով օգնեք՝ մարդ ա մի 2000 դրամ տվեք, ծաղիկ տնկենք»

Հասարակություն

Կրկին քաոս, որի գլխավոր դերակատարներն են քաղաքապետարանը, թաղապետարանն ու անհասկանալի գործառույթով համայնատիրությունը, որի լինելն այդպես էլ ոչ ոք չհասկացավ, չնկատեց (բացի գումար պահանջելուց) ու չկարեւորեց:

Դավիթաշեն համայնքի երկրորդ թաղամասի շքամուտքերում փակցրել են մի թղթե գրություն, որտեղ գրված է. «Բակի կանաչապատման, ծաղկապատման, բարեկարգման համար անհրաժեշտ է ամեն բնակարանից 2000-3000 դրամ: Բոլորի մասնակցությունը ցանկալի է»: Նշված է նաեւ հեռախոսահամար:

Այս հարցը պարզաբանելու համար «Իրավունք»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻ հետ, ով ներկայացված նկարը համարեց ոչ օրինական, սակայն նաեւ ասաց, որ եթե համայնատիրությունն է գրության հեղինակը, ու եթե բոլորը կողմ են, ապա՝ ինչո՞ւ ոչ:

«Մենք գումար չենք հատկացնում եւ, այսպես ասած, ո՞ւմ հատկացնենք: Եթե դիմում են մեզ՝ տնկանյութեր տրամադրելու համար, մենք այդ ժամանակ ուսումնասիրում ենք բակային հնարավորություները ու մեր հնարավորությունները հաշվի առնելով՝ տրամադրում ենք: Ուղղակի, մենք չգիտենք, թե համայնատիրությունն ինչ է ցանկացել անել, արդյո՞ք դիմել է թաղապետարան կամ մեզ դիմե՞լ է ու չի՞ ստացել օգնություն: Մեր մասով կասեմ, որ նման բան չի եղել: Ինչ վերաբերում է համայնատիրությանը, որը ձայներով քվեարկող մարմին է, պարզապես, իրավունքի տեսանկյունից, ինքը կարող է ինչ-որ նախաձեռնող լինել եւ փող հավաքել: Գիտեմ, որ բնակիչները կողմ են քվեարկում: Խնդիրը սրանում է: Ես ուղղակի իրավական տեսանկյունը նշեցի, բայց բազմաթիվ բակեր են եղել, որ դիմել են մեզ, եւ մենք օժանդակել ենք: Ինչ վերաբերում է մեզ, մենք հիմնականում հանրային օգտագործման տարածքներն ենք սպասարկում, իհարկե, այս պահին նաեւ բակային տարածքներ»,- իր խոսքում ասաց Բեգոյանը:

Ի՞նչ է ստացվում. եթե համայնատիրությունը դիմեր Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, ապա գումար հավաքելու կարիք չէր ունենա: Այսինքն՝ հեշտ միջոց են սովորել՝ բնակիչներ ջան, փող տվեք, ձեր տարածքը կանաչապատենք: Հարց է առաջանում, որ ամեն ամիս բնակիչը գումար է մուծում համայնատիրությանը, ի՞նչի վրա են ծախսվում այդ գումարները: Երբ բնակչության մեծ մասը օրվա հացի փողը դժվարությամբ է վաստակում, բայց փորձում է ամեն տեսակի հարցերին իր գրպանից լուծում տալ, որպեսզի ապրի ավելի կանաչապատ եւ գեղեցիկ տարածքում, ապա որտե՞ղ են գրանցվում ընթացիկ ծախսերը, եւ ո՞վ է հաշվետու լինում այդ նույն բնակչին: Ի վերջո, վարչական շրջանն այդ աստիճան անճա՞ր է, որ իր տարածքը չի կարողանում կանաչապատել ու մնացել է բնակչի 2000 դրամի հույսին: Արդյո՞ք Դավիթաշեն համայնքի վարչական շրջանի պարտականությունների մեջ չէ մտնում նաեւ կանաչապատումը, կամ դրանք իրականացնելու նախաձեռնությունը:

Էլի խեղճ ժողովուրդ՝ ուզում ես շնչել՝ վճարիր: Հետաքրքիր է միայն Դավիթաշենի համայնքապետարա՞նն է այսքան «շուստրի», թե՞ նմանատիպ վարչական շրջաններ էլի կգտնվեն: Քաղաքապետարան, աուո՜ւ, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում վարչական շրջանում: Մարդկանցից կրկին գումար են հավաքում, որ կատարեն այն, ինչի համար ամեն ամիս բնակիչն արդեն վճարում է: Չէ, տեղյակ չե՞ք: Կներեք, որ շեղեցինք ձեզ, ձեր մանդատախլոցիից: Շարունակե՛ք մուրալ երեւանցուց, թե բա՝ մի բանով օգնեք, մարդ ա մի 2000 դրամ տվեք, ծաղիկ տնկենք: Ու մի բան էլ՝ «բոշեն փաշա չի դառնա»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան