Լավ, դուք կշտանալը գիտե՞ք ինչ է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Նա մասնավորապես նշել է. «Մեր ռազմավարությունը հետեւյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել եւ ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, եւ այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»: Հարց է ծագում՝ եթե այդքան ինքնիշխան ու անկախ ենք, բա ինչի՞ ենք այդ հարցը քննարկում ֆրանսիացի եվրոնախարարի հետ: Թե՞ եվրոպական հպատակություն ընդունելն է տեղավորվում էլ ավելի ինքնիշխան ու անկախ լինելու կոնցեպտի մեջ:

Թվում է, թե օրվա իշխանությունն իր որեւէ հերթական հակազգային քայլով դժվար թե կարողանա հանրությանը զարմացնել, բայց արի ու տես, որ այդպես չէ: Մամուլն ահազանգում է, որ ԲՏԱ նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ 2.7 միլիարդով կրճատել Է ռազմարդյունաբերության բյուջեն եւ ուղղել պարգեւավճարներին եւ գործուղումներին: Ըստ տարածված լուրերի` թուրքագետ Մխիթարի ղեկավարած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում որոշել են, որ Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կարելի է կրճատել 2.7 միլիարդ դրամ եւ այդ գումարով այլ ծախսեր հոգալ։ Այդ թվում՝ 25.0 մլն դրամը կհատկացվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ որպես պարգեւատրումներ եւ դրամական խրախուսումներ, 3.5 մլն դրամը կհատկացվի ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեին՝ որպես պարգեւատրումներ եւ դրամական խրախուսումներ, 674.5 մլն դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, 7.0 մլն դրամը կհատկացվի արտասահմանյան գործուղումներին. նախատեսված են այլ ծախսեր եւս: Լավ, դուք կշտանալը գիտե՞ք ինչ է:

Իսկ այ անվտանգ լինելը, կարծես թե, կամաց-կամաց ՔՊ-ականները սկսում են հասկանալ, թե ինչ է: ՔՊ-ական պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ նույն ինքը Լուլուն, ի զարմանս մեզ, սկսել է համաձայնել ընդդիմության բարձրացրած խնդիրների հետ: Նա խորհրդարանում անկեղծացել է. «Ցավոք սրտի, անզեն աչքով է երեւում հանցագործության մակարդակի բարձրացումը ՀՀ-ում եւ, միշտ չհամաձայնվելով ընդդիմության հետ, այո՛, այդ մի տողի հետ համաձայն եմ՝ երբեմն մթնոլորտն անվտանգ չէ ՀՀ քաղաքացու համար։ Երբ ես իմ երեխաներին տանից դուրս եմ ուղարկում, այնուամենայնիվ, ավելի անհանգիստ եմ նրանց վերադարձի համար, քան տարիներ առաջ, որովհետեւ օր օրի հանցագործությունների թիվն աճում է»: Ի՞նչ ասես, դեռ շատ եք երանի տալու տարիներ առաջվա անվտանգությանն ու ապահովությանը:

Իրավիճակ է փոխվել դերասան ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ կյանքում: Նախկին իշխանություններին անողոք քննադատող Յոժն ապշեցնող հայտարարությամբ է հանդես եկել: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե չի ուզում ինքը, իր երեխաներն ու հարեւաններն ապրեն Արեւմտյան Ադրբեջանում: Նա զարմանք է հայտնել, որ Ալիեւի խոսքերին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունը ձայն չի հանում: «Մենք ընդամենն ասում ենք, որ մենք սուվերեն պետություն ենք եւ իրավունք ունենք զինվելու, յա՛, լո՞ւրջ եք ասում, էդքան բան, հա՞: Լեզուներդ հանե՛ք այդ ձեր գողտրիկ, խոնավ լորձաթաղանթ ունեցող տեղերից եւ խոսե՛ք: Թե բա՝ հանկարծ պատերազմ կարա սկսի, տենց բանից պատերա՞զմ ա սկսվում: Էս մակարդկա՞կն ա… Թե՞ մենակ մենք պետք է ասենք: Ասե՛ք, խոսե՛ք, մարդիկ մտածեն, որ պետություն ունենք… Ո՞ւր է քո պաշտպանությունը, ո՞ւր ա քո մեջքը»,- հարց է բարձրացնում Դանիելյանը:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում