«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան

Տնտեսություն

«ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառությունը նախորդող շրջանում աճել է և շարունակում է աճել։ Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք»,-  Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, Հայաստանի արտադրողի, գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները։

«Անկեղծ ասեմ, մենք խնդիր չենք տեսնում ԵԱՏՄ հետ, կամ խնդիր չենք դնում ԵԱՏՄ հետ մեր  առևտրաշրջանառության  ծավալները նվազեցնել։ Մենք խնդիր ենք դնում Եվրամիության, այդ թվում ԵԱՏՄ հետ այլ շուկաներում  մեր առևտրաշրջանառության ծավալներ ավելացնել։

Պետք է հասկանանք, որ այդ դիվերսիֆիկացիան, այդ թվում տնտեսության, որոշակի գործընթաց է, նաև այստեղ է, որ և ԵՄ, և ԱՄՆ-ի հետ աշխատում ենք, որպեսզի այդ դիվերսիֆիկացիան տեղի ունենա։

Մենք խնդիր չենք ձևակերպել, որ մենք ԵԱՏՄ կամ ՌԴ հետ պետք է մեր առևտրային կապերը նվազեցնենք, խզեք»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է  Եվրամիության անդամակցության հետ կապված տեսլականին, նա նշեց. «Այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ դա միակողմանի գործողություն չէ, նույնիսկ երկկողմանի գործողություն չէ։ Այստեղ է որ մենք պետք է շատ ուշադիր լինենք խնդիրներ ձևակերպելիս, որպեսզի այդ խնդիրների լուծման ճանապարհին նոր հիասթափություններ չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում։

Ի վերջո, պետք է նաև ֆիզիկապես պատկերացնել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին։ Կարևոր է Վրաստան-ԵՄ հարաբերությունները, թե ինչ տեղի կունենա, կարևոր է Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, ինչպես դրանք կզարգանան։ Այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, թե ինչպես կզարգանան։

Եթե տեսնենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ թվում կառավարելի պահելով այն հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են այդ ճանապարհին գոյանալ, մենք այդ պահը հաստատ բաց չենք թողնի»։

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության